Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հազարավոր երիտասարդների մահվան դատապարտածը պատրաստվում է ուրախ-զվարթ կազմակերպել ընտրություններ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլորովին կապ չունի, թե հասարակության քանի տոկոսն է ձվի գինն ավելի կարևոր համարում, քան Դադիվանքի կամ Շուշիի հոգևոր ժառանգության կորուստը։ Արդյունքը նույնն է՝ այդ մարդկանցից որևէ լուրջ ակնկալիք չի կարելի սպասել։ Պարզապես մեր բախտը կրկնակի չի բերել, որովհետև մի կողմից՝ հայրենիքի զգացում չունեցող, մյուս կողմից՝ մշտապես դիտորդ հանրային շերտերի պատճառով և օգնությամբ արդեն երեք տարում, վերջին վեց ամսում՝ առավել ևս, մեր երկրում հանրային և քաղաքական դիսկուրսը ծավալվում է գերազանցապես Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետված ստերի շուրջ։ Զավեշտ է, բայց այդպես է։ Վերջին 3 տարում մեր երկրում որևէ լուրջ դիսկուրս չի եղել, որը կվերաբերեր, օրինակ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը կամ տնտեսության զարգացմանը։ Փոխարենը հանրության մի ստվար հատված ապրում էր և ապրում է «կոպեկ առ կոպեկ», «գելն ու գելխեղդը», «վերջ թավիշին» և նման տխմարաբովանդակ օրակարգերով։

Սա է նաև պատճառը, որ ասում ենք, թե մենք արդեն իսկ կորցրել ենք մեր պետականությունը։ Ասվածը այս պահին ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ։ Ուղիղ իմաստով դա կարող է տեղի ունենալ աստիճանաբար, ոչ հեռու ապագայում, եթե հայ ժողովրդի մեջ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետության կորստի հետ չհամակերպվող հատվածը չինքնակազմակերպվի։ Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ատամներով պետականությունից կառչած մարդիկ հասարակության քանի տոկոսն են կազմում, բայց, որպես պետականության գաղափարի կրող, նույնիսկ 15-20 տոկոսը բավարար է ազգային վերածննդի համար։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հատուկենտ անհատներով է նույնիսկ հնարավոր եղել ոչ միայն պետականությունը պահել, այլև ավելին՝ հաջողությունը ամրապնդել ու զարգացնել։ Ինչևէ։ Մշտապես ասել եմ, որ չի կարելի անընդհատ բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, որ ամբողջությամբ կենցաղային է և այլն։ Հասկացանք, գիտենք, որ Նիկոլը զբաղված է ուրիշ գործերով, որ, այո՛, նրան ձեռք է տալիս, որ ժողովուրդը չհասկանա, թե ինչ է տեղի ունենում։

Իսկ մյուսնե՞րը՝ մտավորականները, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, շատ թե քիչ հայտնի մարդիկ, նրանք հասկանո՞ւմ են։ Եթե հասկանում են, ուրեմն ժողովրդին կա՛մ չեն բացատրում, կա՛մ լավ չեն բացատրում։ Նաև այս շղթայի պատճառահետևանքային կապի արդյունքում տեղի ունեցավ պատերազմ՝ մի քանի անգամ մեծացած Եռաբլուրով, հայրենիքի մի մասի կորստով, պետականության կորստի սպառնալիքով, բայց հասարակության մի հատված իր անտարբերությամբ հանդուրժում է այս իշխանությանը, իսկ մի այլ զանգված ասում է՝ մեր վարչապետի թեկնածուն Նիկոլն է։ Տեսեք՝ սա մի աննախադեպ երևույթ է, որի խորքային պատճառները կարող են գիտական ուսումնասիրման առիթ դառնան։ Ձևացնել, թե իբր ամեն ինչ առաջվա պես է, գունավոր է ու ճիշտ, նշանակում է զուրկ լինել տարրական մարդկային, բարոյական և քաղաքական նկարագրից։ Մի շատ նուրբ հարց էլ կա, որի մասին ուղղակի չի լինում լռել։

Մենք ունենք բացակա ընտրողներ՝ զոհված լուսավոր տղերքը, հոգեպես մահացած նրանց ծնողներն ու հարազատները, տեղամաս գնալ չկարողացող հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդները, բայց նրանց մահվան դատապարտածը և այս օրին հասցրածը պատրաստվում է ուրախ-զվարթ կազմակերպել ընտրություններ, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում։Ինչևէ, Նիկոլի բարոյական կերպարը քննարկելու իմաստ այլևս չկա, ամեն ինչ վաղուց պարզ է։ Մի հարց էլ ու վերջ։ Մինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդին սպառնում է մի նոր ստորացում։ Նայեք և լսեք Փաշինյանի թիմակիցների՝ ԱԱԽ քարտուղար, ԱԺ փոխխոսնակ և այլն, վերջին օրերի թրքասիրության, քիրվայության բացահայտ քարոզչությունն ու դրսևորումները։ Ու ամեն ինչ պարզ և հստակ կդառնա: Եթե, իհարկե, ուզում ենք ընկալել ու հասկանալ...

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել
Ամենադիտված