Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական լեզու՞...Ինչի հայերենը պետական լեզու՞ է…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ռուսերենը սարքում են երկրորդ պետական լեզու, անգլերենը և չգիտեմ էլ ինչը…Իսկ նորությու՞ն էր, որ հայերս միշտ օտարամոլ ենք եղել ու փորձել ենք Հռոմի պապից էլ կաթոլիկ լինել:

Խորհրդային տարիներին սիբիրներ աքսորվողներից ամենաշատը հայերն են եղել, ամենա-ամենակոմունիստները հայերն են եղել, ամենաշատ բողոքողները, եկեղեցիները քանդողները, պահեստ ու անասնագոմ սարքողները, <<անանիմկա>> գրողները Հայաստանից են եղել՝ իհարկե մեկ շնչի հաշվով:

Հայաստանում գրեթե բոլորը նախընտրում էին երեխաներին ռուսական դպրոց տալ, խոսել ռուսերեն: Բարձր պաշտոնների նշանակվում էին հիմնականում ռուսախոսները, բոլոր ցուցանակները ռուսերեն էին, լավագույն դեպքում տակը փոքր, հազիվ երևացող տառերով հայերենը:
Հետխորհրդային տարիներին էլ սկսեց անգլերենի <<հարձակումը>>, անգլերենի <<դարաշրջանը>>…Ու նույնը, գրեթե նույն պատկերը, նույն իրավիճակը…

Հայ գործարարները, գործատուները մինչև հավաքարարը անգլերեն չիմանա, <<միսս տիեզերքի>> կոչման արժանացած չլինի գործի չեն ընդունում…Պետական լեզու՞...Ինչի հայերենը պետական լեզու՞ է…Ինչ-որ ՖԲ-յան գրառումներից, լրատվամիջոցներից, հեռարձակվող հաղորդումներից, զանազան գործիչների, պաշտոնյաների ելույթներից ես դա չեմ զգում…

Չեք նկատե՞լ մեր խոսակցական լեզվում, բարբառներում ինչքան ռուսերեն, թուրքերեն, անգլերեն, պարսկերեն բառեր կա: Նկատե՞լ եք, թե հիմա փոքր՝ 3-4 տարեկան երեխաներն ինչքան հանգիստ, հաճույքով ռուսերեն են արտահայտում իրենց մտքերը, նախընտրում խոսել ռուսերեն կամ անգլերեն…Դա էլ հեռահաղորդումների, մուլտֆիլմերի, համակարգիչների, սմարթֆոնների, պլանշետների խերն է…Իսկ դու՞ք, պետական լեզու…
Մենք ենք պիտոնի բերանը վազող առնետի, ճագարի նման հիպնոսացած ու հաճույքով գնում…

Սովորելու շատ բան ունենք հարևան Վրաստանից, երբ նույնիսկ խորհրդային տոտալիտար տարիներին, գերիշխողը միայն ու միայն վրացերենն էր: Ցուցանակները միայն ու միայն վրացերեն էր կամ հազվադեպ տակը՝ խոշորացույցով երևացող ռուսերեն…Հիմա էլ նույնն է անգլերենի հանդեպ…Այնպես, որ մենք ենք մեղավոր՝ բոլորս… Ու հերիք է նվնվաք, առաջին հերթին ձեզ նայեք ու ձեր արածներին ու նոր արդեն պահանջեք…Հա՛, հասկանում եմ, պահանջելը հեշտ է, բայց նախ ձեր ոսկեղենիկ մայրենիին տիրապետեք…

Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված