Պատմության այս օրը (ապրիլի 6)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սպորտի խաղաղությանը նպաստելու համաշխարհային օր, Հայաստան՝ Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետություն հիմնադիրների օր, Հունաստան ՝ Անկախության օր, Թաիլանդ՝Չակրայի օր, Ռուսաստան՝Քննչական աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1869 – ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:
1890 – ծնվել է խորհրդահայ իրավաբան Ստեփան Քեչեկյանը:
1904 - Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման, սակայն Հրայր Դժողքն իր մարտիկներով կարողացել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
1921 - վախճանվել է նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը։
1956 — ծնվել է հայկական արմատներով խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Իգոր Սարուխանովը:
1980 — ծնվել է հայազգի ռուս լրագրող «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ:
2004 - տեղի է ունեցել աննախադեպ ցրտահարություն։ Գրեթե ամբողջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենը:
2005 - Բելգիայի Կորթրիկ քաղաքում բացվել է «Արտաքսում, հետապնդում և ոչնչացում» թեմայով ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին:
2009 — վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող Էդուարդ Յոլյանը:
2015 - «System of a Down» ռոք խումբը սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր համերգաշարը:
2016 - ապրիլյան պատերազմի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հրադադարը հիմնականում պահպանվել է: 2017 –վախճանվել է ռեժիսորԳրիգոր Մկրտչյանը:
2019 - Ազգային ժողովի ամբիոնից սկանդալային ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1199 – ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ զոհվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:
1320 — Արբրատյան վանքի աբբատների գլխավորությամբ հոգևորականները և բարոնները ստորագրել են Արբրատյան հռչակագիրը, որը հաստատել է Շոտլանդիայի անկախությունը:
1483 – վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:
1520 – վախճանվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը:
1528 – վախճանվել է գերմանացի նկարիչ, մաթեմատիկոս Ալբրեխտ Դյուրերը:
1712 — Նյու-Յորքում սկսվել է ստրուկների ապստամբություն:
1748 – իտալիայում սկսվել են Պոմպեյի պեղումները։
1772 — Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը չեղարկել է Պետրոս 1-ինի մտցրած մորուքի հարկը:
1776 — ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմում տեղի է ունեցել Բլոկ-Այլենդի ճակատամարտը:
1810 — ծնվել է անգլիացի բնաբան Հենրի Գոսսեն, որը ստեղծել է առաջին ակվարիումը:
1814 — Նապոլեոն 1-ինը հրաժարվել է գահից և ֆրանսիայում վերականգնվել է Բուրբոնների տոհմի գահակալությունը:
1820 — ծնվել է ֆրանսիացի ծաղրանկարիչ, գրող, լրագրող, լուսանկարիչ և օդագանաց Նադարը (իսկական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն):
1826 - ծնվել է ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Մորոն:
1829 – վախճանվել է նորվեգիացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը:
1896 - Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:
1899 - Մոսկվայում երթուղի է դուրս եկել առաջին տրոլեյբուսը։
1909 - ամերիկացի հետազոտող Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասել է Հյուսիսային բևեռ։
1909 — համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի` անկախացել է Բուլղարիան:
1917 - ԱՄՆ-ը մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
1924 - Իտալիայում կայացած ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տոնել ֆաշիստները:
1928 — ամերիկացի բիոքիմիկոս Ջեյմս Դյուի Ուոտսոնը ֆրենսիս Կրիկի հետ համատեղ գաղտնազերծել է ԴՆԹ-ի կոդը:
1938 — գիտնական-քիմիկոս Ռոյ Պլանկետտը հայտնագործել է պոլիտետրաֆտորէթիլենը՝ տեֆլոնը:
1941 — Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ներխուժել է Հարավսլավիա և Հունաստան:
1974 - ԱԲԲԱ խմբի Waterloo երգը դարձել է Եվրոտեսիլ երգի մրցույթի հաղթող:
1984 — Կոկոսյան կղզիների բնակիչները անցկացված ընտրություններում քվեարկել են կղզիները Ավստրալիային միացնելու օգտին:
1985 — ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձել է մոլորակի առաջին մարդը, որը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով:
1992 – վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը:
1994 - խոցվել և վթարի է ենթարկվում Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվել է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, որոնք դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ է դարձել Ռուանդայի ցեղասպանության։
2010 — Ղրղզստանում սկսվել են «Ապրիլյան դեպքերը»՝ պետական հեղաշրջումը Կուրմանբեկ Բակիևի դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը