50-ամյա կնոջը մահացու վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրևանում երեկ` նոյեմբերի 24-ին, երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, ժամը 22-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա Լուսիկ Խաչատրյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: