Ինչպիսի ձմեռ է սպասվում. խստաշունչ, թե մեղմ. Գագիկ Սուրենյանի կանխատեսումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹեեւ ձմեռը դեռ չի մտել իր իրավունքների մեջ, բայց արդեն ջերմաստիճանը 0-ից ցածր է։
Այս գիշեր Տաշիրում(Կալինինո) գրանցվել է -26, Աշոցքում -23, Վարդենիսում, Ապարանում, Ծաղկահովտում -16, Երևանում -7…-8:
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը խոստանում է առաջիկա ձմռան կանխատեսումը ներկայացնել նոյեմբերտ 26-ին եւ ասել, ինչ ձմեռ է մեզ սպասվում՝ խստաշունչ, նորմալ թե տաք:
Ինչպես ֆեյսբուքում նշել է Գ.Սուրենյանը՝ ըստ գիտական սահմանման, Արարատյան դաշտի և Երևանի համար
1.Ձմեռը համարվում է խստաշունչ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր, գիշերը տվյալ տարածքում -14…-18 է, ցերեկը` -3…-7 աստիճան կամ ավելի ցուրտ:
2.Ձմեռը համարվում է նորմալ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -7…-10 է, ցերեկը` 0…+3 աստիճան:
3.Ձմեռը համարվում է տաք, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -2…-5 է, ցերեկը` +3…+6 աստիճան կամ ավելի տաք: