Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով պետք է պատասխան տա թանկ գազի համար, կամ ինչ է պարտք մնալու Հայաստանն էժան գազի դիմաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվարի 1-ից Հայաստանում գազի գինը կնվազի։ Սա վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին և, ըստ էության, առայժմ գոնե վերջին քայլն է, որտեղ շատ կոնկրետ արտացոլված է հասարակական շահը, և հանրությունը կարող է շոշափել այն։

Գազի գնի իջեցման անհրաժեշտությունը նա ազդարարեց վարչապետի պաշտոնում կառավարության առաջին նիստի ընթացքում։ Այդ նախաձեռնությունն անմիջապես կապվեց այն հանգամանքի հետ, որ Կարապետյանը «Գազպրոմի» կադր է, և ռուսական ընկերությունը հավանաբար այդպիսով փորձում է աջակցություն ցուցաբերել նրան, այսպես ասած՝ զարդարել նրա մուտքը հայաստանյան իշխանական դաշտ։

Մի քանի օր հետո Հայաստան ժամանեց «Գազպրոմի» ղեկավար Միլլերը, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներ եղան, և, ըստ ամենայնի, վերջնականապես համաձայնեցվեցին գազի գնի իջեցման պայմանները, և «Գազպրոմը» փաստորեն գնի իջեցումը, այսպես ասած, վերցրեց իր վրա։

Մնաց մի անպատասխան հարց հասարակությանը՝ եթե «Գազպրոմը» կամ «Գազպրոմ-Արմենիա» ձեռնարկությունը կարող էին այդպես իջեցնել գազի գինը սպառողների և արտադրողների համար, ինչո՞ւ դա չէին անում ավելի վաղ։ «Գազպրոմ Արմենիան» հայտարարում է՝ հաշվարկել են, որ նվազեցնելով գազի գինը՝ իրենք կավելացնեն սպառումը։ Ենթադրենք, բայց կրկին անպատասխան է հարցը, թե ինչո՞ւ դա չէին անում ավելի շուտ, ինչո՞ւ այդ մասին մտածեցին, երբ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Թեև չի բացառվում, որ Կարեն Կարապետյանից ավելի կապ ունի այստեղ այն, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և իշխանությունը խիստ կարիք ունի նման քայլերով սոցիալական լարվածությունը մեղմելու։

Բոլոր դեպքերում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում միանգամայն հնարավոր էր գազի գնի իջեցում, և եթե անգամ հնարավոր էր ոչ թե հինգ տարի առաջ, այլ երկու, երեք կամ մեկ ամիս առաջ, ապա ըստ էության ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիների հաշվին ստացվել են հավելյալ շահույթներ, երբ հնարավոր էր գազ մատակարարել ավելի էժան։

Այստեղ արդեն, իհարկե, հարցերը պետք է ուղղվեն ոչ թե «Գազպրոմին», որը տնտեսվարող է (նրան հետաքրքրում են շահույթները, ոչ թե քաղաքացիները), այլ Հայաստանի հարկատուների գումարներով սնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և այդ հանձնաժողովը ձևավորող իշխանությանը՝ նախագահին և խորհրդարանին։ Փաստորեն, հնարավոր է ավելի էժան գազ, և «Գազպրոմ Արմենիան» չի սնանկանա, չի կործանվի, ավելին՝ դեռ ինչ-որ նոր հույսեր է փայփայում։

Ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ են հաստատվել ընկերության ներկայացրած նախորդ՝ ավելի բարձր սակագները, ի՞նչ տրամաբանությամբ է հանրային այդ ծառայությունը, այսպես ասած, կարգավորել հանրային միջոցներով սնվող հանձնաժողովը, որը պետք է պաշտպանի հասարակության շահը։ Իսկ եթե այժմ գազի գնի նվազեցումը կատարվում է ի վնաս «Գազպրոմ Արմենիայի», ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հաստատվում այդ գինը, չէ՞ որ դա մի քանի ամիս կամ տարի հետո կարող է հանգեցնել ճգնաժամի և աղետի, ինչի համար ստիպված կլինի վճարել Հայաստանի սպառողը, ինչպես ստիպեցին ըստ էության դա անել հայկական էլցանցերը ռուսական սեփականատիրոջ ձեռքով աղետի հասցնելուց հետո՝ թանկացնելով էլեկտրաէներգիան։

Մի բան պարզ է, որ Հայաստանում կայացվում են նախընտրական որոշումներ, որոնք, իհարկե, շատ հաճելի և ողջունելի են մեզ բոլորիս համար, ընտրողների համար՝ անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից։ Սակայն բացարձակապես պարզ չէ այդ նախընտրական որոշումների գինը։ Մի անգամ արդեն՝ նախորդ ընտրություններին ընդառաջ, Հայաստանը նախընտրական այդ պոպուլիստական որոշումների համար «Գազպրոմին» պարտք մնաց 300 միլիոն դոլար, որ հետո վճարվեց Հայաստանի շահերի և ինքնիշխանության հաշվին։ Այդ նախադեպը հաշվի առնելով է, որ մի կողմից, իհարկե, գոհ լինելով, որ գազի գինը Հայաստանում նվազում է, մյուս կողմից՝ չի ստացվում մտահոգ չլինել, թե ինչ է պահանջվելու դրա դիմաց Հայաստանից մի քանի ամիս կամ տարի հետո, երբ իշխանությունը լուծի նախընտրական խնդիրները։

Իսկ եթե գազի գինը նվազում է, որովհետև իսկապես կա նվազելու բավականաչափ տեղ, ապա այդ դեպքում կնշանակի, որ Հայաստանին պարտք է այն իշխանությունը, որը մինչ այդ հաստատել է գազի բարձր սակագները։

 
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճել
Ամենադիտված