Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միով բանիվ, արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական, բարոյական ու տնտեսական ճգնաժամը նոր թափ է հավաքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացնում կորոնավիրուսի՝ շարունակվող համավարակն ու առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Համաճարակի երրորդ ալիքն արդեն իրողություն է, սակայն չկա համաճարակային իրավիճակի համապատասխան հսկողություն, իսկ այս պայմաններում վարակի տարածումը կասեցնելուն ուղղված հատուկ քայլերի մասին խոսելն անիմաստ է։ Սրան գումարվում է տնտեսության գահավիժումը, երբ բիզնես միջավայրի վատթարացման արդյունքում ներդրումները շարունակաբար պակասում են, տնտեսվարողները ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը։ Բիզնեսի գործունեության խաթարման արդյունքում նվազում են պետբյուջե մուտքագրվող գումարները, զուգահեռաբար ավելանում է բյուջեի վրա պետության պարտքային բեռը։ Իսկ իշխանություններին մնում է միայն ուրախանալ, որ կարողանում են գոնե դրսում պարտատոմսեր տեղաբաշխել և աշխատավարձ վճարել։

Մյուս կողմից էլ՝ դրամի շարունակվող արժեզրկումն ու ամենօրյա ահագնացող թանկացումներն են։ Եվ սա այն պարագայում, երբ մարդկանց եկամուտները չեն ավելացել, գնաճը սպառնում է բնակչության կենսամակարդակի կտրուկ իջեցմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ քաղաքական անկայունությունն ու անվտանգության հետ կապված ռիսկերը ավելի են մեծացնում տնտեսության մեջ առկա անորոշությունը, նպաստում համընդհանուր հուսահատությանն ու արտագաղթի նոր հոսքին։ Մինչ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմանները բարդանում են, աշխարհում բազմաթիվ երկրների հաջողվում է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և դուրս գալ վերականգնման փուլ։ Բայց, որքան էլ զարմանալի է, եթե անցյալ տարի համավարակի բռնկմանը զուգահեռ իշխանությունները հակաճգնաժամային միջոցառումները դարձրել էին իրենց քարոզչության հիմնական առանցքը, ապա հիմա նրանց մոտ որևէ մոտիվացիա չկա նույնիսկ խոսել ահագնացող ճգնաժամից ու հակաճգնաժամային ռազմավարության անհրաժեշտությունից։ Էլ չենք ասում որևէ գործ անելու մասին: Այս իշխանությունները այդպիսի ունակություններ չունեն:

Նրանց հիմնական նպատակի մեջ է տեղավորվում որքան հնարավոր է դաժան իրականությունը թաքցնել բնակչությունից։ Նույնիսկ մտադրություն չկա նորից վերանայել բյուջեն ու տնտեսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Սրա փոխարեն իշխանությունները շռայլ են նոր խոստումներ տալու հարցում՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե ոչ։ Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։

Մասնագետներից շատերը կարծում են, թե առկա է զուտ քաղաքական հաշվարկ, այն է՝ հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները, որպեսզի կարողանանք իշխանությունը պահել: Սրան զուգահեռ՝ պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել: Տնտեսագետների գնահատմամբ, եթե տնտեսության մեջ ներկա միտումները պահպանվեն, ապա մի քանի ամիս հետո մենք արդեն համապարփակ ճգնաժամի առաջ ենք կանգնելու, համակարգային, երբ խնդիրներ ենք ունենալու բնակչության անգամ տարրական պահանջներն ապահովելու հետ կապված։ Սակայն ոչ հեռու ապագայի հետ կապված այս հանգամանքը իշխանություններին չի մտահոգում, նրանց համար միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորը, որ իրենք կարողանան մանիպուլացնել հանրությանը ու վերարտադրվել։ Իշխանավորներին օրուգիշեր միայն մի հարց է մտատանջում, թե ինչպես կարելի է մինչև վերջ պահել բաղձալի աթոռները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել
Ամենադիտված