Արտարժույթի փոխարժեքը նվազել է․ ԿԲ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿենտրոնական բանկից հայտնում են, որ ապրիլի 9-ին տարադրամի փոխարժեքը կազմել է․
- դոլար –532.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.58 դրամով,
- եվրո –633.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.00 դրամով,
- ռուբլի – 6.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով,
- ֆունտ ստերլինգ – 729.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 8.32 դրամով։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ԿԲ-ն հայտնել էր, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-ասված էր հայտարարությունում։