Երեւանում բժշկական մասնագիտական կրթություն ունեցող կինը հիվանդին սխալմամբ բենզին է ներարկել, ինչից նա մահացել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԲժշկական մասնագիտական կրթություն ունեցող Կարինե Հովհաննիսյանը մեղադրվում է հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ:
Պարզվում է, որ նա գործով տուժող Ռուբիկ Հովհաննիսյանին ցավազրկող դեղամիջոցներ ներարկելու ժամանակ ցավազրկող դեղամիջոցներ լիցքավորելու հետ միասին լիցքավորել է նաեւ Ռուբիկ Հովհաննիսյանի ներկայացմամբ եւ պահանջով բնակարան բերված ապակյա` առանց պիտակի սրվակում բաց վիճակում գտնվող, սուր հոտ ունեցող լուծույթ, որը ներարկել է Ռ.Հովհաննիսյանի աճուկային աջ հատվածից: Ըստ փորձաքննության եզրակացության` այդ լուծույթը հանդիսացել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած ինֆարկտից տղամարդը մահացել է:
Կարինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` անզգուշությամբ մահ պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: