Պատմության այս օրը (ապրիլի 12)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տիեզերագնացության և դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի օր, Լիբերիայում Ազտագրության ազգային օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1866 - ծնվել է գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:
1877 - Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման են անցել երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավել է Բայազերտն ու Ալաշկերտը:
1913 – ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը։
1920 – ծնվել է ինժեներ-քիմիկոս Կորյուն Խոդոյանը։
1984 - ծնվել է փոփ երգչուհի Էմմա Բեջանյանը:
1955 – ծնվել է պատմագետ, հրապարակախոս Արամ Սիմոնյանը։
1994 - ադրբեջանական ինքնաթիռները կրկին ռմբակոծել է Ստեփանակերտը, որի արդյունքում զոհվել են երկու և վիարվորվել 38 անձ, ինքնաթիռներից մեկը խփվել է Չիլի գյուղի շրջակայքում։
2002 – վախճանվել է գիտնական Կարեն Ղուլղազարյանը։
- «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը:
- «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով, երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր:
2004 - ընդդիմադիրների հանրահավաքների ակտիվ մասնակիցներին շարունակել բերման են ենթարկել ոստիկանություն՝ վարչական տույժերի ենթարկելու և «պրոֆիլակտիկ զրույցներ» անցկացնելու համար:
2007 - Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին:
2008 - կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը:
2010 - մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը, որը այդ տարի անց է կացվել «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսի ներքո:
- Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։
2011 - Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
2016 - առաջին անգամ Հայաստան են ժամանել միանգամից 5 նոլեբյան մրցանակակիրներ, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 3 օրվա ընթացքում հանդես կգան բաց դասախոսություններով:
2018- «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
240 - պարսիկ շահնեշահ Արդաշիր Պապականը իր որդի Շապուհին նշանակել է երկրի համակառավարող:
1204 - Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը։
1684 - վախճանվել է լարային գործիքների պատրաստման իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:
1774 - Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի զորքին:
1815 - Մալայան կղզիններում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ , և ևս 80 000-ը ժայթքմանը հետևած ցունամիի և սովի պատճառով:
1839 - ծնվել է Միջին Ասիայի հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին:
1938 - վախճանվել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալյապինը:
1861 - նավահանգիստ Սամտերի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում:
1919 - կայացել է առաջին շաբաթօրյակը Սովետական Ռուսաստանում:
1933 - ծնվել է իսպանական և կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալյեն:
1943 - հիմնադրվել է ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը:
1945 - վախճանվել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:
1951 - ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 10 Բ-29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում սովետական ՄԻԳ-15-ների կողմից: Այդ օրը ամերիկացիների համար համարվում է «սև չորեքշաբթի»:
1961 - խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռել է տիեզերք: Սա աշխարհում մարդու առաջին թռիչքն է տիեզերք:
2014 - սկսվել է հակամարտություն Սլավյանսկում, որը Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտն է:
2019 - Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը