Պատմության այս օրը (ապրիլի 14)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հաիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի հանրապետություն՝ Սև օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1860 – ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն:
1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։
1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։
1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։
1909 – Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների քաղաքներում Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30 000 հայ:
1914 – ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը:
1915 – ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։
1928 – բացվել է Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը:
1931 – ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։
1956 – ծնվել է քաղաքական գործիչ Տիգրան Թորոսյանը։
1991 - Երևանում հիմնվում է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։
1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։
1994 - ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ և Ադրբեջանի և Հայաստանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը;
2006 - վախճանվել է կինոռեժիսոր, գրող Արա Վահունին:
- Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռամիլ Սաֆարովին։
2008 - գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։
2015 - տեղի է ունեցել Քիմ Քարադաշյանի դստեր մկրտությունը Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայրավանքում։
2016 - հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:
2018 - Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:
2020 - Արցախում տեղի է ունեցել նախագահի ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը դարձել է արցախի նախագահ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
43 մ․թ․ա․— տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Գայ Վիբիա Պասի Ցետրոնիանի ղեկավարած Կեսարի կողմնակիցների և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։
216 — ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որը իրեն հայտարարել էր առաքյալ։
972 — Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։
1471 — Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև;
1611 — թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։
1618 — Սիբիրում Տոմ գետի մոտ ափ է իջել կազակնի մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաքը)։
1687 — Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։
1759 – վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:
1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։
1862 – ծնվել է ռուս պետական գործիչ Պյոտր Ստոլիպինը։
1865 — մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։
1871 — Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարան՝ ռայխստագ։
1909 - ստեղծվել է անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։
1912 - բրիտանական Տիտանիկ ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և խորտակվել հաջորդ օրը։
1917 - վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը:
1927 – Շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։
1930 – վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։
1933 – ծնվել է ռուս գրող Բորիս Ստրուգացկին։
1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում փաստացի ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։
1956 — Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին վիդեոմագնիտոֆոնը։
1978 - Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր ուղղված վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ։
1983 — Մեծ Բրիտանիայում սկսվել են վաճառվել ռադիոհեռախոսներ։
1986 — վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։
1991 — Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկարներ, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլլար։
2010 - Իսլանդիայում ժայթկել է Էյյաֆյադլաեյոկյուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը