«Ամադեուս+իտալական բելկանտո». Օպերային թատրոնում հետաքրքիր համերգային ծրագիր է նախապատրաստվում
ՄՇԱԿՈՒՅԹ«Ամադեուս+իտալական բելկանտո» համերգային երեկոյին կհնչեն արիաներ և անսամբլներ Մոցարտի, Բելինիի, Ռոսսինիի և Դոնիցետիի օպերաներից:
Երեկոն տեղի կունենա ապրիլի 17-ին օպերային թատրոնի ճեմասրահում:
Համերգին հանդես կգան երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչները՝ սոպրանոներ Լուսինե Ստեփանյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Աննա Սիմոնյանը, մեցցո-սոպրանոներ Անուշ Մարտիրոսյանը, Բելլա Ամարյանը, տենոր Տիգրան Մելքոնյանը, բարիտոն Գևորգ Գինոսյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը:
Կոնցերտմայստերներն են Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը: