Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Անցյալի գերեզմանափորն ու ապագայի մոդերատորը․ Փաշինյանը կարողացավ անկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումները զրոյացնել և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի դիակների վրա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը նման է մարդասպանի, ով զոհի հարազատներին առաջարկում է կառուցել սպանվածի գերեզմանաքարը։ Հենց այդ իմաստն ունի Արցախի ու Հայաստանի ապագայի մասին երեկ արած նրա հայտարարությունը, որին առանց ամոթի ու արժանապատվության զգացումի՝ ծափահարում էին տասնյակ իշխանական պատգամավորներ։

Բայց Նիկոլ Փաշինյանի ցինիզմի ու ամբարտավանության համար ամենաքիչը մեղավոր է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը վեց ամիս առաջ նա մասնակից է եղել գլոբալ մասշտաբի աղետաբեր գործողության, նրա՝ լավագույն դեպքում՝ անկարողության, ըստ այլ կարծիքների՝ դավաճանության հետևանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, վիրավորել են տասնյակհազարավորները, հանձնվել է Արցախի մեծ մասը, վտանգվել են Հայաստանի սահմանները։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող էր լավագույն դեպքում երազել ուղղակի հրաժարականի մասին։ Բայց նա կարողացավ մարսել այդ ամենը, մարսել այնպես ու այնքան, որ այսօր ոչ միայն պատրաստվում է ընտրությունների, այլ իր հիստերիկ ոճի հանգույն մեղավորներ է նշանակում ու դատավճիռներ է արձակում։ Նիկոլ Փաշինյանի այդ ցինիզմի սնողն ընդհանուր առմամբ հայ հասարակությունն է, ավելի առարկայորեն՝  իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ խմբերն ու գործիչներն են, որոնք հանրային ընդվզումն ու ցասումը կարողացան մսխել այնպես, որ Նիկոլ Փաշինյանը մտածեց՝ եթե կարելի է անհետևանք մարսել կապիտուլյացիան, ինչո՞ւ հանձնել իշխանությունը, առավել ևս՝ կրել պատասխանատվություն։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ, անհատական ու հասցեական մեղավորություն ունի Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետի համար։ Բայց նա պատասխանատվության փոխարեն՝ հիմա հայցում է թույլ տալ իրեն կառուցել սպանվածի ապագան։ Նրան այդ ճանապարհին ոչ միայն որևէ մեկը չի կանգնեցնում, այլ հակառակը՝ նրա շրջապատում գտնվողներն են կանգնում ոտքի ու ծափահարում բրեժնևյան ոճով։

Դրանք իրենց նշանակությամբ ու ապաբարոյականությամբ սովորական ծափեր չէին։ Այդ ծափերը դեպի Եռաբլուր կայացած պարադի շարքի ծափահարություններ էին։ Դրանք նաև հայտնի տորթի ու հրավառության բնույթի ծափահարություններ էին։

Նիկոլ Փաշինյանի գործողություններում կա տրամաբանություն ու հետևողականություն։ Նա բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել, հեղինակազրկել, փչացրել է անցյալը, նախկինի բոլոր ձեռքբերումները և ցանկանում է «ամեն ինչ սկսել իր կետից»։

Այդ առումով Արցախի հանձնումը, որքան էլ ողբերգական հնչի, Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան կորուստ էր, որքան հենց այդ սեփական կետի մեկնարկ։ Արցախը նորանկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումների մարմնավորումն էր, ձեռքբերումներ, որոնցում Նիկոլ Փաշինյանն անգամ հեռավոր մասնակցություն չի ունեցել։

Նա հաջողեց զրոյացնել այդ ձեռքբերումները և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի երիտասարդների դիակների վրա։ Բարոյականությանն  անհաղորդ մի քանի տասնյակ պատգամավորի աղմկոտ ծափահարությունների ու իրականության ողբերգականությանն անհաղորդ տասնյակ կամ գուցե հարյուրհազարավոր քաղաքացիների անպատեհ լռության ներքո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել
Ամենադիտված