Հայաստանում հացի արտադրության ծավալները պակասել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում հացի արտադրության ծավալները պակասել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա երկու ամիսներին մեր հանրապետությունում արտադրվել է 45 հազար 908 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 46 հազար 917 տոննա:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-փետրվարին նվազել են 2.2 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։