Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պետության վախճանի թեմայով ողբերգական ֆիլմ նկարահանվեր, ապա, վստահաբար, Հայաստանի ԱԺ իշխանական մեծամասնության ծափերի դրվագը բոլոր նոմինացիաներում կհաղթեր՝ բառի վատ, խայտառակ ու ամոթալի իմաստով։

Այս իշխանությունն իր հետևից համատարած թողնելու է փլատակներ՝ տնտեսությունում, բանակում, ամենուր, սակայն քաղաքական պատասխանատվության և առհասարակ բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է։ Եվ սա է այսօր գլխավոր հարցը՝ ինչի՞ համար եք ծափ տալիս՝ պետության վախճանի՞։

Պատգամավորի մանդատը, նախարարի աթոռը և, թերևս, ամենակարևորը՝ պարգևավճարը, դարձել են այս մարդկանց խմբակի համար պետության վախճանի համար ծափ տալու փոխհատուցումը։

Բայց, միևնունն է, հետո գրոշի արժեք չի ունենալու «բա ի՞նչ անեինք, մենք դրա ձեռքը գերիներ էինք» բովանդակությամբ արդարացումները, քանի որ այդ կոլեկտիվ դըմփդըմփ-հու-ի մեջ խլացան Եռաբլուրի լուռ ձայները, ազգի բաց, արնահոսող վերքի մրմուռը, ի վերջո՝ հայրենիքի շունչը։ Ինչևէ, առաջ անցնենք։

Հաճախ ենք տեսել, թե ինչպես են հարևան երկու կին սուրճի բաժակի շուրջ ժամերով բամբասում։ Պատմում, թե «պողոսը» ինչ ասեց, ինքը ինչ պատասխանեց, հետո «պողոսը» ինչ հակադարձեց, ինքը ոնց «պողոսի պորտը տեղը դրեց»։ Համաձայն եմ՝ կողքից տհաճ տեսարան է։ Բայց երբ բամբասկոտ կնոջ կերպարի մեջ է մտնում երկրի ղեկավարը և նրա թիմը, դա պարզապես խայտառակություն է, աղետ։ Քանի կար, հոխորտում էր, թե «չկասկածեք գերագույն գլխավոր հրամանատարի ունակություններիս վրա», հետո թե՝ «բա վարչապետը մա՞րտ է ղեկավարում, ես ի՞նչ կապ ունեմ»: Էլ չենք խոսում տարբեր մակարդակի զրույցների, քննարկումների, նույնիսկ փակ նիստերի մանրամասների հրապարակման մոլուցքի մասին:

Հրեշավոր օպերացիա է կազմակերպում, որին զոհ է գնում 7-8 հարյուր զինծառայող, հետո ասում է, թե «ես մոդերատոր էի, գեներալներն են իրականացրել։ Ես ի՞նչ կապ ունեմ»։

Նիկո՛լ, ինչպես դու ես հաճախ ասում, «է, հա, ձե՞ռ ես առնում», բա դու, բացի աղետ ու արյուն բերելուց, ուրիշ բանի ընդունա՞կ ես։ Անմեղ երեխայի պես անընդհատ հարց ես տալիս, թե «ի՞նչն այնպես չեմ արել, ի՞նչն եմ սխալ արել»։ Ամեն ինչը... Իսկ ի՞նչն ես ճիշտ արել։ Գեթ մեկ օրինակ բեր։ Չկա այդպիսին, պարզապես չկա։ Ու այս ֆոնին է, որ վերադարձել ես մինչպատերազմական հոգեվիճակին ու հռետորաբանությանդ։ Խոսում ես ապագայից։ Ի՞նչ ապագա։ Ինչքան շատ ես ապագայից խոսում, այնքան այդ ապագայի տեսլականը խամրում է։ Հայ ազգը քո «զրոյական կետի» անդառնալի ողբերգական հետևանքներն արդեն ճաշակեց, բավ է։

Այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, վերածնունդ կապրեն, բայց մի փոքրիկ դետալ կա, որ հաշվի չես առել, Նիկո՛լ, այդ ապագայում դու և քո թիմը ապագա չունեք։

Եվ ի վերջո փոխիր «փչացած պլաստինկադ»։ «Նախկինների, թալանի, կոպեկ առ կոպեկի» մասին արդեն ուղեղ սղոցող, անբովանդակ ու էժան զրույցներդ էլ ոչ մեկի չեն հետաքրքրում, քանի որ մեր կորուստներն ու ապագայի անորոշություններն այդ էժանագին բամբասանքներով չես փոխհատուցի։

Այսպիսով, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայկական երկու պետությունները, հայ ժողովուրդն ապրում են մեր պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկը, բայց այդ ընթացքն ուղեկցվում է այս ամենի պատասխանատուների և մեղավորների բուռն ծափահարությունների ներքո։ Սա հակաբնական, հակաքաղաքագիտական, հակամարդկային և, ի վերջո, հակապետական ընթացք է, որը պետք է հայ հասարակությունը կանգնեցնի։ Մենք արդեն ոչ թե ընտրության, այլ խորը ճամփաբաժանի առաջ ենք՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ ապագա ունենալու շանս։ Ուրիշ այլընտրանք չկա։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը
Ամենադիտված