Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրավիրում եմ իմ հանդիսատեսին Mezzo ակումբ՝ վայելելու լավ երաժշտություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Օրերս Հայաստան է ժամանել Ամերիկայի ProjectOne հայտնի խմբի մենակատար Գուրգեն Գալստյանը։ Չնայած նրան, որ երգիչը կարճ ժամանակով է այցելել հայրենիք, սակայն հասցրել են համերգ կազմակերպել։ Համերգը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 21։00-ին MEZZO ակումբում։ 1or.am կայքը զրուցել է խմբի մենակատար Գուրգեն Գալստյանի հետ։

Պարոն Գալստյան, ե՞րբ զգացիք, որ ձեր տարերքը երաժշտությունն է:

— Երաժշտությունն ինձ համար ի վերուստ տրված պարգև է։ Առաջին հերթին շնորհակալ եմ հորս, որ, չորս տարեկանից սկսած, ինձ մոտ ճիշտ ճաշակ է ձևավորել։ Հետագայում, երբ հասկացա, որ երաժշտությունն իմ տարերքն է արդեն ինը տարեկան էի և սկսեցի հաճախել Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց։ Այնտեղ պարապելու ընթացքում հասկանում էի, որ ինձ մոտ ավելի հեշտ է ստացվում այն ամենն ինչ մյուս աշակերտների համար ավելի դժվար էր։ Եվ այդ ժամանակ ես համոզվեցի, որ իսկապես երաժշտությունն է իմ տարերքը։

 Կպատմե՞ք այն մասին, թե ինչպե՞ս ձևավորվեց ProjectOne-ը

— ProjectOne խումբը ձևավորվեց իմ ընկեր Արտակ Մարտիրոսյանի և իմ շնորհիվ։ Խումբը ձևավորվեց, քանի որ  Լոս Անջելեսում հայկական համայնքի համար երաժշտական ասպարեզում լճացում էր և մեր նշանակետը այն էր, որ փորձեինք հայկական միջավայրից որոշ չափով վերացնել այդ ցածրորակ երաժշտությունը։ Կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է, և մենք անընդհատ փորձում ենք առաջ գնալ և այնպես անել, որ հնարավորինս քիչ հնչի այդ թուրքա-ադրբեջանական երաժշտությունը, որը որ թարգմանված է հայերեն բառերով։

Կա՞ն խոչընդոտներ, որոնք հաղթահարել եք խմբի կայացման փուլերում:

— Խոչընդոտներ, իհարկե, կան, որոշները արդեն հաղթահարել ենք իսկ որոշներն էլ հաղթահարման ճանապարհին են։ Այդ խոչընդոտներից մեկը այն էր, որ այն ցածրորակ երաժշտությունը պրոպագանդողները բավականին բարձր էին վարձատրվում ոչնչի համար և մենք այդ խոչընդոտները փորձեցինք հաղթահարել մեր ելույթները լավագույն տեղերում կազմակերպելու համար, որ հասարակությունը լսի մեզ և տեսնի, թե իրականում որն է բարձրորակ երաժշտությունը։ Նաև չեմ կարող չնշել մեր խմբի երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նաև վկայում է բենդի բարձր որակի մասին։

- Ո՞րն է ձեր լսարանը: Ո՞ր տարիքի երաժշտասերներն են մեծամասամբ այցելում ձեր համերգներին:

Մեր լսարանը շատ տարբեր է, հիմնականում 24 տարեկանից սկսած մինչև հիմնականում 60 տարեկանները։ Սկզբնական շրջանում մեր հիմնական լսարանը  24-ից 45 տարեկան աղջիկներն ու կանայք էին  հետո լսարանը ավելի լայնացավ և դարձան այն մարդիկ, ովքեր որ կարոտ էին այդ երաժշտությանը և այդ երաժշտությունը նրանց պատանեկության շրջանն էր հիշեցնում և նրանց մոտ առաջացնում էր նոր հուշեր և այդ հուշերը իրենց տանում էր դեպի երիտասարդություն։

Դուք կարճ ժամանակով եք այցելել Հայաստան և արդեն նախատեսված համերգ ունեք, ի՞նչ ծրագրերով եք եկել Հայաստան։

— Այո, ցավոք սրտի, շատ կարճ ժամանակով եմ այցելել Հայաստան։ Հիմնականում ամեն տարի գալիս եմ և  հիմնականում գարնանն եմ գալիս, քանի որ  սիրում եմ գարունը Երևանում անցկացնել, երևանյան գարունն ինձ համար չնաշխարհիկ է։ Կարճ ժամանակով եմ եկել, քանի որ բենդի հետ կապված նոր պլաններ կան ԱՄՆ-ում և, ցավոք, երկար մնալ չեմ կարող, չնայած, որ կարոտում եմ։ Ամեն դեպքում հնարավոր է նոր այցելություններ լինեն։ Ինչ վերաբերում է համերգին, ապա այն ի սկզբանե նախատեսած չէր,  բայց քանի որ  այս կարճ ժամանակահատվածում այսպես ստացվեց և հայտնվեցի Երևանում Արտակը այսպիսի  լավ անակնկալ արեց ինձ և մեր բենդին։ Իրականում շատ լավ երաժիշտներ են հավաքվել այսօրվա համերգին, որը կայանալու է Mezzo ակումբում և ծրագրում լինելու է միայն բարձրորակ երաժշտություն և  ճիշտ երաժշտություն, որը որ ինքն իրենով թելադրում է գեղագիտական ճաշակ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ)
Ամենադիտված