Պատմության այս օրը (ապրիլի 19)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վենեսուելա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Ղրիմի, Թամանի և Կուբանի Ռուսական կայսրության կազմ մտնելու օր, Պոլիգրաֆիայի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1728 - վախճանվել է լեհահայ պատմագիր Հովհաննես-Թովմաս Յոսեֆովիչը։
1911 - վախճանվել է գործածար, բարեգործ Ալեսանդր Մանթաշյանցը։
1915 – Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևել են մոտ 1 ամիս:
1942 – ծնվել է բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանը։
1945 - ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը առաջադրել է լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։
1960 - ծնվել է երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։
1978 - ծնվել է ռուսահայ արտիստուհի, «Comedy Woman» հեռուստաշոուի պրոդյուսեր Նատալյա Եպրիկյանը։
1992 – Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
2000 – վախճանվել է ճանաչված նկարիչ Գրիգոր Խանջյանը:
2001 - Ազատության հրապարակում 33 հայտնի և անհայտ հասարակական քաղաքական կազմակերպություններ և շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրել կանխելու իրենց բնորոշմամբ «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։
2002 - մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի, հանրահավաքին գերիշխել են իշխանափոխության կոչերը:
- տեղի է ունեցել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը:
2007 - մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն՝ Արամ Վարդանյանի հանդեպ։
2008 - ընդդիմադիր ուժերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անց են կացրել մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:
2013 - ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անց կացրել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
2014 - վախճանվել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։
2016 - պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։
- «Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անց կացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
2017 - Եզդիների սուրբը՝ Մալաքե Թաուսը, տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող նորակառույց սրբավայրը, որտեղ հավաքվել են եզդիները՝ նշելու իրենց ամենակարևոր տոնը՝ Նոր տարին։
2018 - Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից:
- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1706 - Իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որը ավարտվել է ֆրանսիա-իսպանական ուժերի հաղթանակով։
1783 - Եկատերինա 2-րդը ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը ռուսաստանին միացնելու հռչակագիրը։
1810 - սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որը սկիզբն է Վենեսուելայի Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։
1839 - ընդունվել է լոնդոնյան պայմանագիրը, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլանդիայից։
1850 - ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են համատեղ Պանամայի ջրանցքը կառուցելու պայմանագիր՝ ավելի ուշ ԱՄՆ-ը այն կառուցել է միայնակ։
1897 - կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։
1919 - Լեսլի Լերոյ Իրվինը իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումը աէրոպլանից՝ պարաշյուտի օգտագորմամբ։
- լեհական զորքերը գրավել են Լիտբելայի մայրաքաղաք Վիլնյուսը։
1941 - ԱՄՆ-ի սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։
1947 - Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնվել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։
1965 - Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի՝ միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։
- Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։
1995 - իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, զոհվել է 168 մարդ։ Սա մաշտաբային առաջին ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը