Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է. ժողովուրդն ի չիք է դարձնում թշնամու օրակարգը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիք կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար հերթական անգամ ցանկալի արդյունքը չունեցավ: Մեղմ ասած, ականատես եղանք սյունեցիների դիմադրությանը և անհանդուրժողական վերաբերմունքին՝ մարզ այցելած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրուցել ենք նշվածի ուղերձների մասին, անդրադարձել նաև առհասարակ Սյունիքի շուրջ առկա ակտիվությանը՝ նաև ԱՄՆ դեսպանի այցի տեսքով:

«Ես կարծում եմ, որ հիմնական ուղերձը, որը մենք տեսանք Սյունիքում, այն էր, թե ինչ իրական պահանջ ունի ժողովուրդը քաղաքական դաշտից ու քաղաքական առաջնորդներից: Ըստ էության, մարդիկ ցույց տվեցին, որ ոչ թե պետք է դավաճան, կապիտուլյանտ իշխանության հետ ինչ-որ բաներ համագործակցելու, պայմանավորվելու և ինչ-որ համատեղ քաղաքական գործընթացներ կազմակերպելու շուրջ համախմբվել, այլ դավաճանին ու այդ կապիտուլ յացիոն ակտը ստորագրածին ուղղակի պետք է դուրս շպրտել իշխանությունից: Սա է այն իրական օրակարգը, որն այսօր կա ժողովրդի մոտ, բայց, ցավոք, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնության կողմից պարզապես չի սպասարկվում: Մարդիկ ընտրությունների են պատրաստվում, մինչդեռ ժողովուրդը միանգամայն այլ պահանջ ու այլ ձգտումներ ունի: Երկրորդ կարևոր ուղերձը հետևյալն է. հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է, այն կարող է արդյունավետ իրականացվել և պարզապես պետք է այդ ճանապարհով գնալ: Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ հանրային ճնշմամբ հեռացնել չի ստացվի, թող տեսնեն, օրինակ՝ Ագարակի, Մեղրիի կադրերը: Հանրային ճնշման միջոցը չի սպառվում, ավելի հեռանկարային և արդյունքի հասնելու ավելի կարճ ճանապարհ է, պարզապես ճիշտ կազմակերպելու և ժողովրդին առաջնորդելու խնդիր կա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նա շեշտեց՝ այսօր Նիկոլ Փաշինյանին աղ ու հացով դիմավորող հասարակություն իրապես չկա:

«Պարզապես կազմակերպված միջոցառումներ կան, որոնք հնարավոր են դառնում զուտ իշխանական ռեսուրսների շնորհիվ: Ես ավելի քան համոզված եմ, որ Սյունիքում Փաշինյանը նույն սցենարն էր գծել: Այն պահից սկսած, երբ բացահայտվեց իրենց այդ գաղտնի գործողությունների պլանը, ժողովուրդը ոտքի կանգնեց ու ընդդիմացավ: Սյունիքում այդ ընդդիմությունն ավելի սուր է մի պարզ պատճառով. սյունեցիներն ավելի մոտ են կանգնած այն իրողություններին, որոնք այսօր կան Հայաստանում: Նրանք իրենց աչքով են տեսնում Կապանի բարձունքները նվաճած թուրքերին, այդ տարածքով անցնող թուրքադրբեջանցի զինվորականներին: Այդ մարդիկ ունեն կորուստներ՝ իրական ու նաև հողային կորուստներ: Անցած տարի այս ժամանակահատվածում սյունեցիներն Արցախի ազատագրված հողերում իրենց անասուններին էին արածեցնում, հող էին մշակում, այսօր այդ ամենը կորցրել են ու իրենք, ի տարբերություն ՀՀ բնակչության մյուս հատվածի, ավելի ակնհայտ են տեսնում իրողությունները: Բնականաբար, բողոքն էլ այնտեղ ավելի վառ է արտահայտված: Սա է պատճառը, որ մենք այստեղ ավելի վճռական գործողությունների ականատես եղանք:

Ցավոք, մեր հանրությունը չունի միասնական ընկալում ողբերգության նկատմամբ: Միայն շաբաթ օրը Եռաբլուրում միանգամից 9 զինվորականի հուղարկավորություն է եղել: Այդ 9 ընտանիքի համար ողբերգությունը շատ ավելի մեծ ու շարունակական է, քան այլ քաղաքացիների համար: Ես ինչ-որ տեղ հասկանում եմ, և կարելի է ընկալել հանրության՝ ցավից մի քիչ հեռանալու ցանկությունը, և չտեսնելու տալով՝ ինչ-որ կերպ փորձել հաղթահարել այդ ամենը: Բայց այս աստիճա՞ն: Սա, իհարկե, կործանարար է ժողովրդի ու պետության համար: Դա ջայլամային մոտեցում է, որի հետևանքները, որպես կանոն, միշտ ավելի ցավոտ են լինում, քան այն արդյունքները, որոնք հասարակությունն ակնկալում է ստանալ՝ փախչելով այդ խնդիրներից»,-ասաց քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծեց քաղաքական ուժերի դերի ու ամեն դեպքում, այս իշխանության օրակարգով շարժվելու անթույլատրելիության մասին: «Կա քննադատություն, բայց կա նաև Նիկոլի առաջադրած օրակարգով շարժվելու գործընթաց: Եվ հիմա տեսնում ենք, որ քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունը նույն Սյունիքի ժողովրդին առաջնորդելու, այս գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու փոխարեն պատրաստվում է ընտրությունների: Շտաբներ են բացվում, վստահված անձեր են հավաքագրում և այլն: Մինչդեռ հանրային օրակարգը միանգամայն այլ է: Ժողովրդի մի մասը գիտակցաբար, մի մասը զուտ ինտուիցիայով առաջնորդվելով՝ հասկանում է, որ այս իրավիճակում ընտրություններ անցկացնելուց հետո երկրում խնդիրները չեն լուծվելու, ավելին՝ հնարավոր է իրավիճակն անգամ բարդանա: Ըստ այդմ, ավելի կտրուկ ու վճռական գործողություններ, մասնավորապես, դավաճանի հեռացում են պահանջում: Կարծում եմ՝ կշահի այն քաղաքական ուժը, որը հենց այս պահից ոտքի կկանգնի և բողոքի ալիքը կբերի Երևան, կտարածի ամբողջ Հայաստանով մեկ: Հիմա սա է անհրաժեշտն ու կարևորը: Իսկ ընտրություններով Նիկոլը խաբում է քաղաքական ուժերին: Ես ավելի քան համոզված եմ՝ այն պահին, երբ հասկանա, որ չի կարող իր ցանկալի արդյունքներն արձանագրել, շատ հեշտ կարող է չեղարկել ընտրությունները: Վերջնարդյունքում կստացվի, որ, ըստ էության, պասիվության արդեն մի քանի ամիսները թշնամու և դավաճան իշխանության կողմից օգտագործվում են Հայաստանի հնարավորություններն ավելի սահմանափակելու և մեր երկիրը էլ ավելի վերահսկելի դարձնելու համար»:

Հաշվի առնելով մի կողմից՝ Սյունիքի բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական սադրանքները, Բաքվի հռետորաբանությունն ու թշնամանքը, մյուս կողմից՝ թշնամու հետ հարաբերություններ կառուցելու մասին ՀՀ իշխանությունների հետևողական թեզերը՝ քաղաքագետը նշեց. «Երկուսն էլ նույն օրակարգն են սպասարկում: Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը, ըստ էության, լուծում են տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի ուժեղացման խնդիրը: Նիկոլն այստեղ սպասարկում է թշնամու շահը: Իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել: Նպատակն էր նաև Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի, և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը»:

Ինչ վերաբերում է, առհասարակ, Սյունիքի շուրջ ակտիվությանը, աշխարհաքաղաքական հետաքրքրությանը՝ քաղաքագետը նշեց. «Բոլորը հասկանում են, որ մեր տարածաշրջանի հիմնական ճանապարհների և հանգույցների հատման կետը Սյունիքն է: Սյունիքի հանդեպ թե՛ ուշադրության մեծացումը, թե՛ այստեղ դոմինանտ դեր ունենալու թշնամու ձգտումները շատ հասկանալի ու տրամաբանական են: Ցավալին այն է, որ ինչ-որ չափով իրենք այդ խնդիրը կարողացել են լուծել: Նայելով Սյունիքի տարբեր հատվածների կադրերը՝ ակնհայտ է դառնում, որ այդ ժողովուրդը գտնվում է թշնամու նշանառության տակ: Այսինքն, այն բարձունքները, որոնք կապիտուլ յանտի թեթև ու նաև չար ձեռքով հանձնվեցին թշնամուն, վերահսկման լուրջ մեխանիզմներ են տվել ադրբեջանցիներին: Իսկ երբ նախօրեին Ալիևն ասում էր՝ մենք ուժով կլուծենք այդ խնդիրը, ցավոք, իմ խորին համոզմամբ, դա ոչ թե սպառնալիք էր, այլ արդեն իսկ գոյություն ունեցող իրողությունների արձանագրում:

Եվ պայքարը Սյունիքի համար շարունակվելու է: Այստեղ միակ հուսադրող հանգամանքն այն է, որ սյունեցիները դա գիտակցում են, տեսնում ու ավելի լավ են պատկերացնում այդ իրողություններն ու պայքարում են այդ ամենի դեմ: Դեռ կա պայքար և իրականում Սյունիքն այն օջախն է, որը կարող է դրական առումով փոխել և՛ մեր երկրի ապագա ճակատագիրը, և՛ թույլ չտալ, որ Սյունիքում իրենց ծրագրերը կյանքի կոչել փորձող խոշոր գերտերությունների ձեռքին Հայաստանն առևտրի ինչ-որ մանրադրամի վերածվի: Իսկ իրական վտանգը ՀՀ-ի համար պետականության վերջնական կորուստն է: Ինչո՞ւ վերջնական. որովհետև Հայաստանի սուբյեկտայնությունն արդեն վաղուց կորսված է: Իսկ ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել իրավիճակը. պատասխանը պարզ ու ակնհայտ է: Առաջինը, իհարկե, դավաճան իշխանության հեռացումն է՝ որքան շուտ, այնքան լավ: Երկրորդ կարևոր բաղադրիչը ունեցած բոլոր ռեսուրսների գնահատումն է, համախմբումն ու զուգահեռ իրատեսական քաղաքական ծրագրերի իրականացումը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված