Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Խաչատուր Գեւորգյանի ձերբակալությունը. փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔԴատավոր Վահե Միսակյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Խաչատուր Գեւորգյանի ձերբակալությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանի ձերբակալությունը։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանի ձերբակալությունը։
Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները կքննարկվեն լրացուցիչ»,- գրել է նա: