Պատմության այս օրը (ապրիլի 24)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Երիտասարդության համերաշխության միջազգային օր, Լաբորատոր կենդանիների պաշտպանության միջազգային օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
775 – Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արձնի գյուղում՝ Արածանիի ափին, տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև:
1878 – Ռուսաստանը պատերազմ է հայտատարել Թուրքիային:
1915 - թուրքական իշխանությունները Կոստանդնուպոլիսում սկսել են հայկական մտավորականների, քաղաքական գործիչների և գործարարների (թվով 2345 անձ) մասսայական ձերբակալություններ, սպանություններ և արտաքսումներ։ Սկսվել է Հայոց մեծ եղեռնը:
1923 - ծնվել է կոմպոզիտոր և երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Փաշինյանը։
1932 - ծնվել է խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։
1953 - ծնվել է ամերիկահայ դերասան և գրող էրիկ Բոգոսյանը։
1959 - վախճանվել է նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանը։
1965 - Երևանում առաջին անգամ նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը։
1966 - Երևանում հիմնադրվել է Ազգային Միացյալ կուսակցությունը։
1977 - ստեղծվել է Հայաստանի հելսինկյան խումբը, որը իր գործունեությունը կառուցել է 1975 թվականի Հելսինկյան խորհրդաժողովի առաջադրած մարդու իրավունքների պաշտպանության վրա։
1980 - ծնվել է շախմատի գրոսմաստեր Կարեն Ասրյանը։
1991 - Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ի պատասխան Մարտունաշենի և Չայլենդի շրջափակման հայկական ուժերը գնդակոծել են Շուշին «Ալազան» տիպի հրթիռներով;
2003 - Փարիզում տեղադրվել է Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի չորս մետրանոց բրոնզե արձանը։
2007 - Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Հարությունյանը, որը մինչև այդ կատարել էր նախարարի պարտականությունները:
2010 - Կրթության և գիտության նախարարությունը կառավարության հաստատմանն է ուղարկել հանրապետության այն 43 դպրոցների ցանկը, որոնք սեպտեմբերից պետք է ավագ դպրոցի կարգավիճակ ստանան:
2012 - Վրաստանի խորհրդարանում իրավիճակը անվերահսկելի է դարձել, երբ ամբիոն է բարձրացել ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան՝ պահանջելով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ամբիոնին է մոտեցել ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, որը վազելինով լի սրվակը շպրտել է ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ: Դրան հաջորդած ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո:
2014 - վախճանվել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։
2015 - «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը անժամկետ ցույցերի շարք է սկսել։ Տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որի ժամանակ շարժման առաջնորդները հայտարարել են, որ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնելու են իշխանափոխության։
2020-55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության հիշատակի օրվա արարողությունները, կորոնավիրուսի համավարակիի պատճառով, արտակարգ դրությամբ պայմանավորված, տեղի է ունեցել առանց Ծիծեռնակաբերդ համազգային երթի:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ. թ. ա. 1184 – ըստ լեգենդի՝ այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտել են Տրոյա:
1731 - վախճանվել է անգլիացի գրող և հրապարակախոս, «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակ Դանիել Դեֆոն։
1783 - վախճանվել է ռուս ֆեդմարշալ, Եկատերինա թագուհու ֆավորիտ Գրիգորի Օռլովը։
1791 - ծնվել է ռուսական նավատորմի պատմաբան, նկարիչ, դեկաբրիստ Նիկոլայ Բեստուժևը։
1800 - ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը գրքեր գնելու համար, նվիրաբերելով 5 000 դոլար, հիմնադրել է Կոնգրեսի գրադարանը։
1833 - ԱՄՆ-ում արտոնագրվել է գազավորված ջուրը։
1846 - սկսվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը։
1898 - Իսպանիան պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին։
1926 - կնքվել է խորհրդա-գերմանական բարեկամության և չեզոքության պահպանման պայմանագիրը։
1938 - էկրան է բարձրացել Գրիգորի Ալեքսանդրովի «Վոլգա, Վոլգա» ֆիլմը՝ գլխավոր դերերում Օլգա Օռլովա և Իգոր Իլինսկի։
1941 - Մեծ Բրիտանիան սկսել է իր բանակի էվակուացիան Հունաստանից։
1952 - ծնվել է ֆրանսիացի մոդելյեր Ժան-Պոլ Գոտյեն։
1967 - վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել «Սոյուզ-1» տիեզերանավը, զոհվել է տիեզերագնաց Կոմարովը։
1975 - ահաբեկչական «Բաադեր-Մայնխոֆ» խումբը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը իրականացրել է պայթյուն։
1980 - ողբերգությամբ է ավարտվել ԱՄՆ-ի փորձը՝ ազատել Թեհրանի ամերիկյան դեսպանատանը գտնվող պատանդներին։
1990 - գործարկվել է ուղեծրային աստղադիտակ Հաբբլը։
2013 - Բանգլադեշի Սավարե քաղաքում փլվել է շենք, որի հետևանքով 1127 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 2 500-ը ստացել են վնասվածքներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը