Պատմության այս օրը (ապրիլի 26)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մտավոր սեփականության համաշխարհային օր, Ուկրաինա և Ռուսաստան՝ Ռադիացիոն վթարներից և աղետներից զոհվածների օր, Հայաստան՝ Սահմանապահի օր, Տանզանիա՝ Միավորման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1858 – ծնվել է 1913-16 թթ. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
1860 – ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն։
1919 - Մուստաֆա Քեմալը դիմել է Լենինին՝ Թուրքիային ռազմական օգնություն ցուցաբերելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Կովկասում համատեղ գործողությունների ստրատեգիա կառուցելու խնդրանքով։
1921 - Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության։
2002 - Թբիլիսի են մեկնել հայ բժիշկների երկու խումբ, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցույց տան Վրաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածներին:
2004 - Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի հանդիսավոր բացման արարողության։
2007 - Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխվել է Ղարաբաղին վերաբերող ձևակերպումը և վերականգնվել է սկզբնականը` «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի և հարակից յոթ շրջանների օկուպացիան»:
2011 - մայրաքաղաքի լրագրողական ակումբներից մեկում տեղի է ունեցել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի փաստավավերագրական «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաև ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին:
2012 - Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին հեռացնելու մասին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշման դեմ։
2013 - երևանցիների հետ զրուցելով` քաղաքով երթ է կազմակերպել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:
2014 - Սերժ Սարգսյանի առաջարկով` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը
2015 - System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը «Թայմ»-ում հրապարակված հոդվածով ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին իր մտորումները։
2018 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
121 - ծնվել է հռոմեական կայսր, փիլիսոփա Մարկ Ավրելիոսը։
1478 - Ֆլորենցիայում Մեդիչիների ընտանիքի դեմ Պացցիայի դավադրության արդյունքում վիրավորվել է Լորենցո Մեդիչին և սպանվել է նրա եղբայր Ջուլիանոն։
1575 - ծնվել է ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին։
1607 - Վիրջինիայի Հենրի հրվանդանում ափ են իջել Ամերիկայի առաջին անգլիացի վերաբնակիչները։
1795 - Ռուսաստանին է միացվել Կուրլանդիան։
1812 - ծնվել է գերմանացի գործարար, մետաղաձուլական և մեքենաշինական «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։
1828 - Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարել օսմանյան կայսրությանը։
1920 - հայտարարվել է Խորեզմի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության կազմավորումը։
1921 - Լոնդոնի փողոցներում հայտնվել են առաջին ոստիկանական պարեկները մոտոցիկլներով։
1942 - Չինաստանի Բենսենի հանքահորի վթարի արդյունքում զոհվել են մոտավորապես 1547 մարդ։
1954 - ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հաստատել է Ղրիմի մարզի փոխանցումը Ռուսաստանի ՖԽՍՀ-ից ՈՒկրաինական ԽՍՀ-ին և համապատասխան փոփոխություններ է մտցրել ԽՍՀՄ սահմանադրությունում։
1966 - Տաշքենդում տեղի է ունեցել ութ բալանոց ավերիչ երկրաշարժ։
1970 - ծնվել է ամերիկացի մոդել և դիզայներ, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Փրամփը։
1976 - վախճանվել է Խորհրդային Միության մարշալ, պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոն։
1986 - տեղի է ունեցել վթար Չեռնոբիլի ատոմակայանում, որը հանդիսանում է մարդկության պատմության ամենախոշոր տեխնոգեն աղետներց մեկը։
1994 - վթարվել է Ա-300 մարդատար ինքնաթիռը Նագոեում, զոհվել են 264 մարդ։
1999 - Չեռնոբիլ անունով վիրուսը աշխարհով մեկ վնասել է ավելի քան կես միլիոն համակարգիչ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը