Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ֆիկտիվ հրաժարական տվեց, սակայն արձանագրենք, որ հրաժարականից հետո նա չի կարող շարունակել պաշտոնավարել, այլ փոխվարչապետներից մեկը պետք է ստանձնի վարչապետի պարտականությունների կատարումը: Ճիշտ է՝ վահագնհովակիմյանական իրավագիտությունը պոզով-պոչով մի բեջուռա կենդանի է, ինչպես սիրում էր ասել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պարտականությունները կատարող, ապա, ըստ իրավաբանների, առաջ է գալիս ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը. իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Ի դեպ, 2018 թ.-ին Հանրապետության հրապարակում, խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասում էր, որ վարչապետի հրաժարականի դեպքում (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է) նա չի կարող կատարել վարչապետի պարտականությունները։ Եվ այդպես էլ եղավ։

Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները կատարում էր Կարեն Կարապետյանը։ Ինչևէ, անցնենք առաջ, քանի որ այս իշխանությունների օրոք իմաստ չկա խոսել Սահմանադրությունից, օրենքներից, իրավունքից. Նիկոլն ու իր թիմն արդեն այնքան են շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, որ մեկ անգամ ավել-պակասը նրանց համար արդեն խնդիր չէ։ Եվ հարցը ոչ միայն իրավական է, այլ քաղաքական և բարոյական։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս Հայաստանի գրեթե բոլոր մարզերի գյուղերում ու քաղաքներում խայտառակ լինելուց հետո, համատարած հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ, ինչը 3 տարվա անփառունակ կառավարման, երկիրը քանդելու, հայրենիքի մի մասը թշնամուն զիջելու և մի ողջ սերունդ բայրաքթարների տակ ուղարկելու հետևանքն էր։

Սակայն նրա հրաժարականը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական հարթությունում չէ, ո՛չ էլ հաղթանակ է, քանի որ, ցավոք, մենք բավարար կամք ու վճռականություն չունեցանք, որ նա նոյեմբերի 10-ին, 11-ին, թեկուզ 25-ին այլևս չհանդիսանար ՀՀ վարչապետ, ավելին՝ նստած լիներ մեղադրյալի աթոռին, կամ իր համար լավագույն դեպքում լքած լիներ երկիրը։ Ցավալի է, որ մենք ընտրեցինք այս ճանապարհը, որ պատերազմում կապիտուլացվածը նորից մասնակցի ընտրություններին՝ հույս փայփայելով կեղծիքով, ստով, մանիպուլ յացիաներով, ընտրախախտումներով նորից զավթել իշխանությունը։ Նիկոլի հրաժարականը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իշխանությունը ժողովրդին պատկանելու և այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իր իսկ հնչեցրած թեզերի հետ։ Դրանք հերթական լոլոներն են, որոնք վարչապետի աթոռին սոսնձված մարդը թանկով վաճառում է հայ ժողովրդի վրա։ Միշտ է այդպես արել՝ երբ նեղն է ընկել, հիշել է ժողովրդին, միշտ ժողովրդի անվան տակ արել այն, ինչ ուզել է, սակայն երբ ձախողել է, մեղքը բարդել է կա՛մ ժողովրդի, կա՛մ նախկինների, կա՛մ բանակի վրա։ Ու ընդհանրապես, իրենից բացի, բոլորի վրա...

Այդուհանդերձ, Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի: Ավելին՝ միակ ղեկավարն է, որն իր հետևից թողնում է ավերակներ, տասնյակ հազարավոր գերեզմաններ, խեղված ճակատագրեր ու խորտակված հույսեր։ Ու նա այս ամենի ֆոնին գնում է ընտրությունների նախ՝ հույսով, որ, այնուամենայնիվ, կհաջողվի իրեն նորից զավթել իշխանությունը, և երկրորդ, որն ավելի իրատեսական է, ցույց տալու, որ երկրում կան x քանակությամբ մարդիկ, ովքեր պատրաստ են իր հետ կիսելու այս 3 տարիների բոլոր ձախողումներն ու պարտությունները։ Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը։ Սակայն, ինչ էլ լինի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկի խորհրդանիշն ու մարմնավորողը։ Ամփոփենք. Ռոբերտ Աբաջյանի պապիկ կեղծողը, 44 օր պատերազմ կեղծողը փորձելու է կեղծել նաև ընտրությունները։ Կհաջողվի դա նրան, թե ոչ, կախված է այն գործիքակազմից, որը կկիրառի ընդդիմությունը։

Ասել եմ քանիցս, նորից կրկնեմ՝ ընտրություններում հաղթելը Նիկոլի համար կենաց - մահու խնդիր է, քանի որ նա շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի կունենա իր ու իր թիմի հետ պարտության դեպքում։ Եվ երկրորդ՝ չեմ զլանում կրկնել, քանի որ ճշմարտությունից չենք կարող փախչել։ Նիկոլն ու Հայաստանն անհամատեղելի են։ Պետք է լինի կա՛մ ինքը, կա՛մ Հայաստանը։ Եվ, այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, կունենան, սակայն այդ ապագայում ապագա չի կարող ունենալ հայ ազգի ապագան մազից կախած քաղաքական այս խմբակը։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը
Ամենադիտված