Պատմության այս օրը (ապրիլի 27)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսրայել՝ Հիշողության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Սլովենիա՝ Ազգային դիմադրության օր, Ավստիրիա՝ Երկրորդ հանրապետության օր, Իրան՝ Անվտանգ երթևեկության օր, ԱՄՆ՝ Ծառատնկման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1749 – վախճանվել է եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին։
1909 – գահընկեց է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։
1912 - ծնվել է խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։
1915 - ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։
1965 – վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։
1992 - Հայաստանը դարձել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի անդամ-երկիր։
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մակեդոնիայի հետ։
2001 - «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությունը 415 մլն դրամով:
2004 - Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմության ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ հասնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:
2006 - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է ընդգրկվել նաև Ադրբեջանը:
2007 - Հայաստանի պաշտպանության նախարարության Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։
2012 - ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան (ՍԴ)` պահանջով, որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:
2015 - Միացյալ Նահանգներում կազմավորված «Փարոս» հիմնադրամը Գյումրիում բացել է Երեխաների զարգացման կենտրոն։
2017 - հայ հանդիսատեսը դիտել է Քըրք Քըրքորյանի Survival pictures ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է:
2019 - Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1289 - մամլուք սուլթան Կալաունը գրավել է Տրիպոլին։ Խորտակվել է խաչակիրների Տրիպոլիի կոմսությունը։
1512 - ֆիլիպիններում աբորիգենները սպանել են պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելլանին։
1644 - Կանադայում առաջին անգամ ցորեն են ցանել։
1791 - ծնվել է ամերիկացի նկարիչ և գյուտարար, գրող հեռագրի և մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։
1812 - Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինը նոտա է ներկայացրել Ֆրանսիայի կայսր Նապոլեոնին՝ պահանջելով ազատել Շվեդական Պոմերանին։
1828 - բացվել է Լոնդոնի կենդանաբանական այգին։
1922 - ՌՍՖՍՀ-ի կազմում առաջացել է Յակուտական ինքնավար ԽՍՀ-ն։
1927 - ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Մորգունովը։
1933 - ծնվել է ռուս մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը։
1960 - Ֆրանսիայի կողմից կառավարվող Տոգոլենդի մի մասը դարձել է անկախ պետություն Տոգո։
1961 - Սիերրա-Լեոնան ստացել է անկախություն Մեծ Բրիտանիայից։
1963 - Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ ժամանել է ԽՍՀՄ։
1965 - ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար։
1978 - սկսվել է ապրիլյան հեղափոխությունը Աֆղանստանում, որը հանդիսացել է քաղաքացիական պատերազմի սկիզբ, որը շարունակվում է նաև հիմա։
1992 - Հարավսլավիայի տրոհումից հետո Սերբիան և Չեռնոգորիան ստեղծել են նոր Հարավսլավիա ֆեդերատիվ հանրապետությունը Բելգրադ մայրաքաղաքով։
2007 - վախճանվել է վիոնչելիստ, դիրիժոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչը։
2012 - Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի կենտրոնում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը