Ոսկու արժեքը թույլ կերպով փոխվում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ փոխվում է, ներդրողների ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի առաջիկա հանդիպման վրա, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել է 0.08 տոկոսով կամ 1.35 դոլարով՝ հասնելով 1.781,45 դոլարի տրոյական ունցիայի դիմաց: Ընդ որում, ավելի վաղ աճուրդների ընթացքում ոսկու գինը փոքր-ինչ նվազել էր: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.07 տոկոսով՝մեկ ունցիայի դիմաց մինչեւ 26.227 դոլար:
Ներդրողները սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հարցերով երկօրյա նիստին, որը մեկնարկում է երեքշաբթի կեսօրին: Շուկաները սպասում են, որ կարգավորիչը պահպանի մեղմ դրամավարկային քաղաքականությունը՝ տնտեսական վերականգնմանն աջակցելու համար: