«Իրավունք»․ Կոմկուսը ընտրությունների վերաբերյալ որոշում դեռ չունի
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Իրավունքի» հետ զրույցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ասաց, որ այս պահին դեռևս կուսակցության ղեկավար մարմինը որոշում չունի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ:
- Իհարկե, միշտ մեր կուսակցությունը մասնակցել է ընտրություններին առանձին, բայց այս պահին ոչ մի որոշում չունենք: Ըստ իրադարձությունների զարգացման՝ կհայտնենք մեր դիրքորոշումը: Դեռևս կա միայն վարչապետի հրաժարականի հայտարարությունը, ՀՀ նախագահը հրաման չի ստորագրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հայտարարությամբ հանդես եկել: Ընթացակարգ կա՝ հրաժարականից հետո, վարչապետը երկու անգամ պետք է չընտրվի և այլն, այնպես որ, մինչև այդ, դեռ ժամանակ կա որոշում կայացնելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։