Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, ապրիլի 29-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան:

Կազանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Միխայիլ Միշուստինը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ձեզ տեսնել Ռուսաստանի Դաշնությունում՝ Թաթարստանում, Կազան քաղաքում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի ամենաջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները։ Ցանկանում եմ ասել, որ մեզ համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները։ Դրանք երկարամյա դաշնակցային, ռազմավարական բնույթ են կրում, և հաջորդ տարի կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ բացեցին։ Դա, առաջին հերթին, բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ձևավորումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի Հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար։

Ռուսաստանն աջակցում է, մենք մասշտաբային հումանիտար օժանդակություն ենք տրամադրում, և Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականների՝ իրենց բնակության մշտական վայրեր վերադարձի և հաջորդիվ՝ ենթակառուցվածքների վերականգնման համար։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերը։ Մեր համատեղ ձեռնարկություններն իրագործում են խոշոր տնտեսական նախագծեր։ Իհարկե, ցավոք, կորոնավիրուսն ազդեց երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Նախորդ տարի մեր համատեղ ապրանքաշրջանառությունը նվազեց մոտավորապես 10 տոկոսով և կազմեց շուրջ 2 մլրդ 300 մլն դոլար։ Իհարկե, մեզ նման իրավիճակը ձեռնտու չէ։ Առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին, մեր կողմից Ձեզ քաջածանոթ Ալեքսեյ Օվերչուկին՝ նախապատրաստել  նոր նախաձեռնություններ Հայաստանի հետ առևտրաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալն ավելացնելու  համար։

Մենք նաև ակտիվ համատեղ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Հայկական կողմին ենք փոխանցել T-համակարգերը, ռեագենտները, ընթանում է ռուսաստանյան Սպուտնիկ –V պատվաստանյութի տրամադրումը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կիրառում է Զարգացման եվրասիական բանկի կողմից մշակված «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը՝ Ռուսաստան քաղաքացիների այցերի համար։ Դա շատ լավ միտում է։ Մենք դյուրացնում ենք մեր քաղաքացիների փոխադարձ տեղաշարժի բոլոր ընթացակարգերը։

Ակտիվ համագործակցում ենք նաև ԵԱՏՄ-ում։ Բոլոր չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հարցերը, այսօր մեր օրակարգում են։ Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրման խորացումը համապատասխանում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիների, ձեռնարկատերերի շահերին։

Հարգելի Նիկոլ Վովայի,

Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել ակտուալ թեմաները, այդ թվում նաև մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Հարգելի Ռուստամ Նուրգալիևի,

Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ Թաթարստանում, և բոլորս գիտենք, որ սա Ռուսաստանի նշանակալի և զարգացած տարածաշրջաններից է։ Հուսով եմ և վստահ եմ, որ մեր բանակցությունների, այսօրվա հանդիպման և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ ու որոշումներ կունենանք։

Իհարկե, ինչպես Դուք արդեն ասացիք, մեր երկկողմ հարաբերությունները համաչափ ու բավական ակտիվ զարգանում են։ Պետք է նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունները խորանում են, և դա լավ գործոն է նաև մեր տարածաշրջանի կայունության համար։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն դերը, որ Ռուսաստանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ունեցան Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու հարցում։ Արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։

Ցանկանում եմ նաև առանձնացնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մենք կառուցողական ենք տրամադրված այս հարցում, բայց ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։ Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին։ Եվ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը այն ջանքերի համար, որոնք ներդրվում են այս հարցը լուծելու համար։

Բայց պետք է նշեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, քանի որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը մեր տարածաշրջանում և ամրապնդել տնտեսական կապերն ու ինտեգրումը Ռուսաստանի ու Հայաստանի միջև։ Այս կապակցությամբ ցանկանում եմ նշել այն կարևոր ու կառուցողական դերը, որն ունի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում այդ աշխատանքը, և հուսով եմ, որ այն կոնկրետ արդյունքների կբերի։ Բոլորին հասկանալի է, որ դա կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև մեր տարածաշրջանի համար առավել լայն իմաստով, քանի որ խոսք է գնում Պարսից ծոցի և Սև ծովի, Պարսից ծոցի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերի վերականգնման մասին։ Դա իսկապես կարող է դառնալ հզոր տնտեսական գործոն Եվրասիական տնտեսական միության զարգացման համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք կառուցողական ենք տրամադրված և հուսով եմ, որ ներկայում ընթացող աշխատանքը կոնկրետ արդյունք կունենա, որոնք կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն կբերեն մեր ողջ տարածաշրջանի համար»։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերին։ Շոշափվել է հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության զարգացման միտումներին, առևտրաշրջանառության աշխուժացմանը։ Այս համատեքստում խոսվել է առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և փոխշահավետ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։

Կողմերը փոխանակվել են տեղեկատվությամբ կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսության վերականգնման տեմպերի վերաբերյալ։ Արծարծվել է ռուսաստանյան պատվաստանյութի նոր խմբաքանակների ձեռքբերման հարցը։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղղությամբ հնարավոր գործողություններին։

Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամՌուբինյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերԱրդարադատության նախարարի տեղակալը հրաժարական տվեցՑանկացել են հրդեհել հայտնի տիկտոկերի «Honda»-նՍահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշումՆյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումըՄԱԿ-ը պատասխանել է ՀՃՇ-ին, գլխավոր քարտուղարը հնարավոր է այցելի Հայաստան. Ռուզաննա Ստեփանյան
Ամենադիտված