Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով հետևանքն են երեք տարվա դատարկ, անբովանդակ ֆեյսբուքյան լայվերի։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը նաև այդ լայվերն էին։ Տարրական օրինակ բերեմ. հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս իր խոսնակին ու պատասխանում էր ամենաշատ լայք հավաքած հարցերին։ Նույնիսկ դա էր կեղծ, քանի որ ֆեյքային ֆաբրիկաները լայքում էին այն հարցերը, որին ուզում էր պատասխանել Նիկոլը։ Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին իշխանությունների սիրած թեմաներին՝ նախկինների թալան, դղյակներ, վնգստացող դատավորներ, կոպեկ առ կոպեկ, ձկներ, մկներ, շնաբարո դուրսպրծուկներ և նմանատիպ թեմաներ։

Դե, չէր կարող լինել, օրինակ՝ կարևոր հարց Հայաստանի ազգային անվտանգության մասին, ու այն հավաքեր, դիցուք, 20000 լայք, բայց հարցը, թե «ե՞րբ եք հարուստների դղյակները վաճառելու, նրանց դատելու ու փողը բաժանելու մարդկանց», ֆուրոր էր անում։ Այսկերպ էր կառավարվում երկիրը կառավարական ամառանոցների գրեթե բոլոր սենյակներից։ Մենք ազգովի զբաղված էինք ամառանոցների լոգարանների ու խոհանոցների ճոխ վերանորոգումը քննարկելով։ Մենք զբաղված էինք բովանդակազուրկ լայվերին ծափ տալով, երբ քթներիս տակ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անում, մենք զբաղված էինք Նիկոլին աստվածացնելով, երբ երկու մետր այն կողմ այդ մարդու կողմնակիցները Մայր Աթոռի վեհարանն էին գրավում, Հայոց պատմությունն ու մշակույթն էին խմբագրում։ Մենք 44 օր զբաղված էինք գերագույն գլխավոր հրամանատարի ունակությունների վրա կասկածողներին ու շշկռվողներին անարգանքի սյունին գամելով, այնինչ մի քանի կիլոմետր այն կողմ բայրաքթարները սպանում էին մեր զինվորներին, իսկ «հրամանատարը» մոդերատրությամբ տալիս էր այն, ինչ ուզում էր Ալիևը։

Պատերազմի ավարտից արդեն մոտ վեց ամիս է անցել, բայց մենք, մեծ հաշվով, էլի ոչինչ չենք անում, բացի Ֆեյսբուքում ջղայնացած գրառումներ անելուց։ Ի դեպ, երբևէ որևէ մեկի մտքով անցա՞վ, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանում Ֆեյսբուքը չփակվեց, ինչպես Ադրբեջանն արեց։ Պարզ պատճառով՝ Նիկոլը մեզ միշտ հաղթել է Ֆեյսբուքում, նա մեր հայրենիքը Հայաստանից տեղափոխել էր Ֆեյսբուք։ Եթե փակեր, ապա ինչպե՞ս էր 44 օր «հաղթելու ենք» կեղծիքի շղարշի տակ կապիտուլացվելու, ինչպե՞ս էր իր ֆեյքերին ու նաև, ցավոք, իրական շատ մարդկանց մոլորեցնելու, թե Շուշին ու Շուռնուխը ի՞նչ կապ ունեն հայկականության հետ։ Մենք պոկվել էինք իրականությունից, հայրենիքի հողից ու Նիկոլի հետ արտագաղթել էինք Ֆեյսբուք, որտեղ նա ջախջախում էր ցանկացած առողջ միտք, գաղափար ու տեսլական, ապագա ու առաջընթաց։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մենք երեք տարի չենք ունեցել երկրի ղեկավար, հիմա էլ չունենք։ Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են։

Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանը կիսով չափ դուրս է եկել Ֆեյսբուքից, քանի որ նա հասկանում է, որ այլևս մեզ այնտեղ չի կարողանում հաղթել։ Դա բնական ու օրինաչափ է, քանի որ ստախոսության բոլոր օլիմպոսները գրաված մարդուն այլևս անհավանական քիչ մարդիկ են ծափահարում։ Նա կիսով չափ դուրս եկավ Ֆեյսբուքից ու բախվեց իրականությանը։ Իսկ իրականությունը դաժան է՝ տեղաշարժվել հազարավոր ոստիկաններով ու զինված թիկնապահներով, այլևս լեփ- լեցուն հրապարակների փոխարեն ելույթներ ունենալ դպրոցներից բերված աշակերտների, ուսուցիչների և մի քանի տասնյակ վարչական աշխատողների առաջ, ծափեր տեսնելու և լսելու փոխարեն բախվել զայրացած, հիասթափված,ատելությամբ լցված մարդկանց, մեղմ ասած, արհամարհանքին ու ատելությանը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դու կարող ես ավերել ու քանդել շատ ու շատ բաներ, բայց անհնար է ոչնչացնես միլիոնավոր մարդկանց ազգային արժանապատվությունը, ծնկած վիճակից կանգնելու բնական մոտիվն ու անհրաժեշտությունը։ Առաջիկա ընտրությունները նաև սրա՝ ծնկած մնալո՞ւ, թե՞ կանգնելու, ազգի մեջքը շտկելու ու առաջ նայելու մասին են։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը
Ամենադիտված