Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ջունգլն ինքն է իրեն դանակահարել»․ սպանված ազատամարտիկի կնոջ հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
 1in.am-ը գրում է.

Օրերս կնոջը փողոցում դաժան ծեծի ենթարկած «Ջունգլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը նախօրեին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ կտրած-ծակած վերքերով:

Հիշեցնենք, որ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը շաբաթ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Տերյան փողոցում ուղիղ երթևեկելի հատվածում տեսել էր, որ մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալով ասֆալտին։

Faebook-ի իր էջում Զարուհի Հովհաննիսյանը գրել էր. «Մեր մեքենան դեռ չկանգնեցրած՝ դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։

Վրա է հասնում ամուսինս. տղամարդը հարցնում է՝ էս քո՞ կնիկն ա, ասա՝ թող թողի գնա, խի՞ կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե՝ ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուքը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատել էս կատաղածի ճիրաններից։ Վերջը մի կերպ հրելով՝ վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայրը։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին՝ դե, իրա կնիկն ա, ի՞նչ անենք»:

Հիշեցնենք, որ «Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանի անունը կապված է 2014-ին Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության հետ: Նախորդ տարի նրան, սակայն, քրեակատարողական հիմնարկից ազատ արձակեցին:

Վարդան Թումանյանի կինը՝ Տանյա Մելքումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այն, որ հիմա «Ջունգլը» դանակահարված պառկած է հիվանդանոցում, պնդում եմ, որ ինքն է իրեն դանակահարել: Ես համոզված եմ, որ որևէ մեկը նրան չի դանակահարել, պարզապես իմանալով, որ ինքն արդեն ոչ մի ելք չունի, դիմեց իրեն բնորոշ քայլի՝ մտածելով տեսնի, թե հաջորդ քայլն ի՞նչ է անելու, որ գնա հաջորդ հանցանքը կատարելու, իսկ նա դա կատարելու է. մենք դա բոլորս գիտենք»:

Նրա խոսքով՝ եթե «Ջունգլը» տարիներ առաջ գտնվեր այնտեղ, որտեղ արժանի էր գտնվելու, միգուցե ոմանք հիմա ողջ կլինեին, ոմանք հաշմանդամ չէին լինի, ոմանց երեխաները որբ չէին լինի:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինքն է իրեն դանակահարել, ստոր կենդանի է, ինքն է դա արել, և ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները եթե անգամ իրեն չպատժեն, հաջորդ քայլը իրենցն է: Վարդանի դեպքի հետ կապված իմ հարցազրույցներում ես ասել եմ, որ իրենց բոլորին հասնում է, հասնում է նաև փաստաբանին, թող ոչ մի փաստաբան իրեն չարդարացնի: Այն ատամները, որ կնոջ թևերի վրա էր, բոլորի վրա լինելու է՝ թե՛ փաստաբանի, թե՛ մնացածի: Այդ կենդանուն պետք է տանել այնտեղ, որտեղ ինքն արժանի է»,- հավելեց Տանյա Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այս անգամ գոնե իրավապահ մարմիններն իրենց այդ աստիճանի չեն խայտառակի, գոնե ինչ-որ ձևական աշխատանք կտանեն:

«Մի՞թե իմ ամուսնուն փրկելու համար այդ փորձը իմ և իմ աղջկա վրա չէր բանեցնում, ինքը դա չի եղել, դա ասում եմ սեփական փորձից: Նա կենդանի է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Նա պետք է կրի այն պատիժը, ինչին արժանի է: Եվ ես վստահ եմ, որ նա ինքն է իրեն դանակահարել, որովհետև որևէ մեկը այլևս իր ձեռքերը չէր կեղտոտի նման կենդանու վրա»,- նշեց նա:

Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Ամենադիտված