Պատմության այս օրը (մայիսի 3)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մամուլի ազատության միջազգային օր, Լռության միջազգային օր, Արևի միջազգային օր, Թուրքիզմի միջազգային օր, Լեհաստան՝ Սահմանադրության օր և Լեհաստանի թագուհի սուրբ Մարիայի օր, Սիերրա-Լեոնա՝ Անկախության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Ճապոնիա՝ Սահմանադրության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1893 - ծնվել է կուսակցական և պետական գործիչ Արամ Մանուչարյանը։
1957 - ԽՍՀՄ-ում որոշում է կայացվել կոլխոզները ձևափոխել սովխոզների։
- վախճանվել է հայագետ Գրիգոր Ղափանցյանը։
1988 - ԽՍՀՄ ՆԳ ստորաբաժանումները մտցվել են ԼՂՀ-ի խառը բնակչություն ունեցող Հադրութի շրջանի Թութ գյուղ, որպեսի կանխվեն ազգամիջյան ընդհարումները։
1989 - սկսվել է համընդհանուր գործադուր ԼՂՀ-ում, միարժամանակ ցույցեր են սկսվել Հյաստանում, որտեղ պահանջել են ԼՂՀ-ի հանձնում Հայաստանին։
2001 - Համաձայն Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաստուդիայի հաղորդագրության` Ալավերդու Ակներ թաղամասում տեղի է ունեցել ընդհարում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարոզիչների և տեղի ազգաբնակչության միջև:
2006 - գիշերը Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում եղել են 113 մարդ, որոնք բոլորը զոհվել են:
- գիշերվա ժամը մեկն անց երկու րոպե երեք վայրկյան հաջորդականությունը կազմել է 123456: Նման դասավորություն չի լինում բազմաթիվ սերունդների օրոք:
2007 - Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հանդիսությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսին շնորհվել է Ամերիկայի հայկական համագումարի «Հենրի Մորգենթաու» մրցանակը:
2009 - Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է հայի, ով փորձել է մոտ 300 000 դիրհամ արժողությամբ զարդեր գնել կեղծ կրեդիտ քարտով:
2010 - Լեռնային Ղարաբաղը Արաքում գտնվող Իրանի կոմբայնաշինական ընկերությունից 20 կոմբայն է ձեռք բերել:
2011 - Բրյուսելում հիմնադրվել է միջխորհրդարանական նոր կառույց` «Եվրանեսթ»-ը, որը միավորելու է Եվրոպական խորհրդարանի եւ Արևելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
2016 - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) նախկին պետի օֆշորային գործարքների մասին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել:
2017 - Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից գործադուլ են հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել` պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը:
2019 - Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, երևանցիների կողմից սիրված, «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվել է Երևանի Անգլիական այգի` Պեպոյի արձանի հարևանությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1241 - Պիզայի և Սիցիլիայի միավորված նավատորմը գլխովին ջախջախել է Գենուայի նավատորմին Մելորիի ճակատամարտում։
1469 - ծնվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկոլլո Մաքիավելլին։
1481 - վախճանվել է թուրքական սուլթան Մահմեդ 2-րդը։
1494 - իսպանացի ծովագնաց Կոլոմբոսը հայտնագործել է Յամայկա կղզին։
1616 - ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը։
1791 - սեյմը Վարշավայում ընդունել է Եվրոպայում առաջինը հանդիսացող Ռեչ Պոսպոլիտայի սահմանադրությունը։
1808 - ռուս-շվեդական պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրավել են շվեդական Սվեաբորգ ամրոցը։
1815 - ստեղծվել է Լեհական թագավորությունը, որը հետագայում Վիենյան կոնգրեսի որոշումով դարձել է Ռուսական կայսրության մաս։
1841 - Նոր Զելանդիան հայտարարվել է Բրիտանական գաղութ։
1902 - ԱՄՆ-ում ստեղծվել է «Պեպսի» ընկերությունը։
1904 - ամերիկացի գյուտարար Ջորջ Պարկերը արտոնագրել է իր գյուտը՝ գնդիկավոր գրիչը։
1906 - Թուրքիան հրաժարվել է Սինայական թերակղզու նկատմամբ պահանջներից և այն ճանաչել է եգիպտական տարածք։
1941 - ծնվել է վրաց շախամատիստուհի, աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին։
1947 - Ճապոնիայում ընդունվել է նոր սահմանադրություն, որը սահմանափակել է թագավորի լիազորությունները։
1997 - սկսվել է շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի և «Deep Blue» համակարգչային ծրագրի մրցամարտը։
1999 - ավերիչ մրրիկը ամայացրել է Օկլախոմա սիթիի հարավ-արևմտյան հատվածը և արվարձանները, զոհվել են 36 մարդ, վնասը գնահատվել է մեկ միլիարդ դոլար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը