Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությանը չհաջողվեց տապալել երկրի անվտանգության բանալիները հանձնող սուտասանին և հիմա ստիպված վայելում ենք նրա ցինիզմի թրքաբարո դրսևորումները. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրում մոլեգնում է Նիկոլիզմը կամ՝ տգիտության ցունամին: Գլխավոր ձախողակի ախորժակը չի հագեցել, արյան ծարավի մասին նրա ռեվերանսները օր օրի ավելի՛ են կատարելագործվում: Ընդդիմությանը չհաջողվե՛ց տապալել երկրի անվտանգության բանալիները հանձնող սուտասանին և հիմա ստիպված վայելում ենք նրա ցինիզմի թրքաբարո դրսևորումները: Կեղծ ինքնավստահության, ինքնախաբեության մի նոր բաժին է ներարկվել, և ափսոսանքո՛վ է խոսում՝ մարդկանց պատերի տակ չգնդակահարելու մասին, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Եվ այս կերպարը ներկայացնում է պետություն: Եվ այս կերպարին հոտնկայս ծափ են տալիս նրա ուսապարկերը: Պետության ղեկավարի ամենաամոթալի հատկությունը լկտիորեն ստելն է...ոչ թե խուսանավելը, ծրագրեր փոխելը, քաղաքական հակառակորդներին չեզոքացնելը...լկտի ստելը: Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոն բարձրացավ՝ ոչ թե խնդիրներին լուծում տալու, ոչ թե Հայաստանի ու Արցախի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, այլ հերթական կրկեսային համարը ցույց տալու, թիմակիցներին դիվային ոգի հաղորդելու, համոզելու՝ որ ինքը պինդ է, թիմակիցները թող չվախենան, մարտնչող տգիտությամբ գնալու են առաջ ու հաղթելու են ընտրություններում: Անվտանգությո՞ւն, այդ ո՜վ է համարձակվում վիճարկել գերագույն գլխավոր գելխեղդի բոնապարտյան ռազմավարությունը ․․․ նման անհեթեթություն կարող է իրեն թույլ տալ միայն ռազմական գիտելիքներից բոբիկը, մայրենիից 2 ստացողն ու Նիկոլ Փաշինյանը»,– ասել է նա:

Հեղինակը հարց է բարձրացրել, թե արդյոք Գլխավոր շտաբում չկա որևէ սպա, որը Փաշինյանին կացատրի, որ անտեսանելի առաջին գիծ չի՛ լինում և որ թշնամին հնարավորություն ունի տիեզերքից դիտարկելու մեր ամբողջ սահմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատերազմում ահա ա՛յս տեսակին պարտվեց, տգիտությունը, միջակությունն ու դատարկ պոպուլիզմը դրոշ դարձրած խմբակի՛ն պարտվեց:

«Խորհրդարանի ամբիոնից կեղծ հայրենասիրություն խաղա՞լը որն է: Իբր իր գլխից ու խմբակցությունից թռած պատգամավորին ուզում է վատ դրության մեջ դնել ու նրան համեմատել ադրբեջանցիների հետ: Այդ ի՜նչ պատահեց, Փաշի՛նյան, որ ադրբեջանցիներին հանկարծ սկսեցիք որպես թշնամի ներկայացնել, էլի՞ գցել են ձեզ, էլի՞ են խաբել գերիների հարցում, էլի ե՞ն սահմանների, Սյունիքի, ճանապարհների խնդիր բարձրացրել...թե՞ նախընտրական մասկի շոու է, ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում և տպավորություն թողնելու լավագույն առիթն ու ամբիոնն եք գտել: Փաշի՛նյան, ձեզ միայն ԴՈՒԽՈՎ կեպկա՛ն է պակասում խորհրդարանում… պատկերն այդպես կամբողջանա: Սյունիքում մեր անվտանգությունը նորմա՞լ է, Տեղից մինչև Շուռնուխ, Խնածախի գլխին ճոճվող սուր չկա՞...Փաշի՛նյան, իսկ կարող է՞ այդ անտեսանելի խրամատների փոխարեն նկատի ունեք Սյունիքում հենց ադրբեջանցիների՛ տեսանելի խրամատներն ու տեխնիկան, ցելոֆանից վրանի տակ, խոնավ հողի վրա քնող ու մեր դիրքերը պահող տղաներին: Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել: Իբր մամուլի ներկայացուցիչ եք եղել, իբր խոսքի ու մտքի ազատություն գնահատող եք...գոնե գիտե՞ք, որ այս օրը՝ մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է և մասնագիտական օրով այսպիսի բան եք հայտարարում․,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը կարծիք է հայտնել, որ մեր պետության մեջ, բացի Փաշինյանի սպասարկուների ու կամակատարների թիմից, կլինեն այնքան մարդիկ, որոնք պետությանը ծառայելու փոխարեն կհամաձայնեն հարճի կարգավիճակում ապրել՝ հանուն սուտ խոստումների ու պարգևավճարի: Բռնապետ լինլու համար միայն մանկության անկատար երազանքները բավարար չեն, անհրաժեշտ է ինտելեկտ, պետություն կառավարելու իմաստություն և թշնամուն հաղթածի ինքնավստահություն, որից Փաշինյանը զուրկ է:

«Մի՛ փորձեք ստեղծել պսևդոհալածյալի կերպար: Հայկական Թեմիսը մի օր ձեզ և ձեր նախատիպերին՝ հաստա՛տ տալու է արժանի գնահատական՝ մեր ժողովրդին հոգեգարության հասցնելու համար: Ավելի՛ն ասեմ...այդ ֆեմիդան նաև պիտի պատժի բոլոր նրանց, ովքեր աշխատատեղերի ստեղծման անվան տակ՝ վերահսկողությունից դուրս թողեցին բոլոր այն կազմակերպություններին ու տարրերին, որոնք 25 տարի մեր գրկում նստած՝ մեր մորու՛քն էին փիտրում և պետություն քանդում: Լսե՛ք, Ձեզ մոտ առավելագույնն ստացվի պոպուլիզմը, որն ընտրազանգվածի համար բարեկեցիկ ապագայի խոստումնալից պայման է: Մեր հասարակությունն ունի սոցիալական սուր խնդիրներ և դրանց լուծման ճանապարհը ցույց տվող մեխանիզմը կոչվում է պոպուլիզմ: Բայց դու՛ք, Փաշի՛նյան, դա է՛լ չեք կարող ապահովել, որովհետև պոպուլիստներն, օրինակ, անցած դարասկզբին Ամերիկայում կարողացան երկաթուղու հարց լուծել և պետականացնել ոլորտը...ձե՛րն ավելի շատ դեմագոգիան է, հռետորաբանության ոճ, այսինքն՝ բովանդակազուրկ, բայց զրնգուն ձայնով ասված խոսք»,– նշել է նա:

Հեղինակի խոսքով՝ այդ հռետորաբանությունն ավելի ավերիչ ազդեցություն է գործում մեր քաղաքական մշակույթի, կուսակցությունների, քաղաքական համակարգի, պետության գործունեության վրա, քան հերթական կամ արտահերթ ընտրության ժամանակ էժանագին դիվիդենտներ հավաքելը:

«Դուք ավելի շուտ՝ դիխոտոմ եք, այսինքն՝ ձեր հռետորաբանության մեջ գերակշռում է կամ-կամ սկզբունքը: Հիշեցնե՞մ 2018-ին ինչեր էիք ասում...կամ ե՛ս կլինեմ վարչապետ, կամ էլ Հայաստանը չի՛ ունենա վարչապետ: Իշխանությունն ուզուրպացնելու կլասիկ սխեմա: Դիխոտոմները տգետների տոտե՛մն են, նրա կուռքը: Միայն տգե՛տը կցանկանա, որ իր ղեկավարը 21-րդ դարում լինի Ռոբին Հուդ՝ հարուստից վերցնի ու տա աղքատին, միայն տգետն ու թշվա՛ռն ունի ռևանշի ծարավ, միայն խղճու՛կը կցանկանա իր հայրենակցի կամ համաքաղաքացու հրապարակային նվաստացում: Ի տարբերություն տգետի՝ բանական քաղաքացին այդ ամբողջը կուզի տեսնել անաչառ արդարադատություն, զարգացման համակարգային մոտեցում ունեցող երկրում: Երկրի ապագայով մտահոգ իշխանությո՞ւն եք ձեզ համարում...միայն եփած հավի ծիծա՛ղը կգա...էժանագին ու շրիշակից ցածր շոուներ մի՛ արեք, ամոթ է...իբր երկիր եք ներկայացնում աշխարհին...երկրին ներդրումնե՛ր են պետք, որ տնտեսությու՛ն զարգանա...դրա համար անհրաժեշտ է քաղաքական կայունություն, կայուն ու երկարատև քաղաքական, հարկային ու տնտեսական կուրս, որի ժամանակ անձեռնմխելի կմնա մարդկանց սեփականությունը և ներդրողին չե՛նք խրտնեցնի, չե՛նք քշի երկրից: Ներդրողը, որ տեսնի ի՜նչ ճնշումների եք ենթարկում դատական համակարգը, չի՛ մոտենա մեզ...չգիտե՞ք այդքանը, թե՞ ձեզ համար կարևորը՝ աղքատ-հպարտ ժողովրդի համբավն է: Մի՛ ստեք, մի՛ փորձեք արդարանալ ու ասել՝ պատերազմը նախկինները գցեցին գրպանս:

Այսքան խայտաբղետ ստերով ելույթներ ունենալու փոխարեն՝ քաղաքական առնականություն ունեցեք և ձեր պաշտոնավարման 3 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ հրապարակայնորեն ձեր քարդեշ Ալիևին ասեք, որ Սյունիքը ՀՀ անբաժանելի մասն է, որ դրա նկատմամբ հավակնությունը սուվերեն պետության սուբյեկտայնության հանդեպ ոտնձգություն է, դիմե՛ք ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ցույց տվեք, որ էժանագին ու դեմագոգ հայտարարությունների կողքին մի պտղունց մտածում եք նաև երկրի անվտանգության մասին: Ադրբեջանը, այո՛, տեղեկատվական տեռոր է անում, դուք է՛լ եք տեռոր անում, բայց ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ ներսում...Թուրքին աննպատակ շողոքորթելու, ոտքերի տակ թավալ գալու փոխարեն, համարձակություն ունեցե՛ք սաստելու և Սյունիքի անվտանգությունն ամեն արժող-չարժողի բերանի ծամոն չդարձնելու՛»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ թուրքն ու ադրբեջանցին առաջնորդվում են ավանդական սխեմայով՝ պայքար տանելով միանգամից մի քանի ճակատում: Նրանք միաժամանակ գործածում են կոշտ և փափուկ ուժերը: Նրանք կարող են սահմանին լարվածություն առաջացնել, բայցև զինվորներին ասել՝ բարեկամական պահվածք ցուցաբերեք գյուղացիների նկատմամբ, վառելափայտ, բենզին ու չգիտեմ ինչ...տվեք, զիջեք, սիրաշահեք...զուգահեռ՝ Բաքվից կարող են տեղեկատվական տեռորի ենթարկել, իրենց ավագ եղբոր՝ Անկարային էլ խնդրել՝ հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ…դժվարությունների շղթայի տարբեր օղակներ, որոնցից յուրաքանչյուրը լուրջ խնդիր է առաջացնում: Պետությունից ու անվտանգությունից գլուխ չհանող այս իշխանությունն էլ մտածում է քաղաքականություն խաղալ այս արանքում, անվտանգությունը վստահել ռուսներին, տնտեսությունն էլ թուրքերին: Ռուսաստանը, որքան էլ պարտավորված լինի Հայաստանին օգնել, չի՛ կարող միաժամանակ չեզոքացնել թուրքերի ու ադրբեջանցիների առաջացրած խնդիրների շղթան:

«Իսկ եթե այդ շղթայի օղակներից մե՛կն անգամ աշխատեց, մեր անվտանգությունը կլինի լրջագույն սպառնալիքի տակ: Ավելի՛ն: 92-ին հիշում ե՞ք, երբ Էլչիբեյը հոխորտում էր ոտքերը Սևանում լվանալու մասին: Շատերը գուցե չգիտեն, բայց Սևանի արևելյան ափը վերցնելու Բաքվի ծրագրերը 3 տասնամյակի պատմություն ունեն...Էլչիբեյն այդ հայտարարությունն արեց, երբ Լաչինն արդեն իր տիրապետությունից դուրս էր եկել և նա ցանկանում էր բարտերային սկզբունքով՝ Հայաստանին վախեցնելով, ճնշման ու տեռորի տակ պահելով՝ պոկել այն, ինչ արդեն իրենը չէր: Եվ միայն մեր տղաների հերոսական նվիրման շնորհի՛վ էր, որ կանխվեց այդ ճիվաղային ծրագիրը: Թուրքը նույն թուրքն է, չի հրաժարվում իր ծրագրերից: Պետք է զգոնությունը չկորցնել, նույն դամոկլյան սուրն այս անգամ ճոճվում է Սյունիքի՛ գլխին: Դեռ չեմ խոսում Ստեփանակերտը՝ հունիսին՝ Բաքվի հսկողության տակ անցնելու զառանցանքի մասին: Որքան էլ այն լինի հերյուրանք կամ Հայաստանում դա հերքեն երկրորդական պաշտոնյայի մակարդակով, այդուհանդերձ՝ պետք է կասեցնել պետական տեռորի այդ արշավը, աշխարհով մեկ շուխուռ անել...ու՞ր են մեր դեսպանատներն արտասահմանում, ու՞ր է անատամ դարձած Արտաքին գործերի նախարարությունը: Սուտը կասեն՝ մեկ, երկու, երեք անգամ, մարդիկ կհավատան որ դա սուտ է, կթուլացնեն զգոնությունը, իսկ ահա չորրորդ անգամ՝ կտեսնեն այն իրականություն, դարձյա՛լ չեն հավատա: Հայաստանի ու Արցախի անվտանգության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մասին պետք է խոսել, աղաղակել, դիմել աշխարհին, միջազգային ատյաններին: Ռազմագերիների ու խաղաղ բնակչության հանդեպ ցեղասպանական արարք թույլ տված Ադրբեջանին պետք չէ՛ վստահել. նա վստահելի գործընկեր չէ՛, նրա վարքը ոչնչով չի տարբերվում համաշխարհային տեռորիստական կազմակերպությունների ձեռագրից, ավելին՝ Ադրբեջանը պետական տեռորիզմի դասական մոդել է»,– ասել է Աբրահամ Գասպարյանը:

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված