Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բացասական սպասումները պայմանավորված են անվտանգային խնդիրներով ու քաղաքական անկայունությամբ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ դարձավ, որ մարտին, ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,8 տոկոս աճ ունենք: Մինչ տնտեսական իրավիճակին անդրադառնալը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը հիշեցնում է՝ վերոնշյալը 2020 թ. մարտի հետ համեմատած ցուցանիշն է:

«Մինչդեռ 2020 թ. մարտին մենք ունեցել էինք 4,2 տոկոսանոց անկում: Այսինքն, մեծ հաշվով, անգամ 2021 թ. մարտի այս աճն արձանագրելով՝ դեռևս չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնվել է ու հասել 2019 թ. մարտի վիճակին: Դեռ անցած տարվա մարտից սկսած՝ տևական ժամանակ մենք ամեն ամիս անկում ունեինք, ու այս տարվա մարտի աճն առաջին ամսական աճն էր: Բայց, այդուհանդերձ, այդ աճը նախ՝ չի ծածկում այն անկումը, որն ունեցել ենք նախորդ տարվա մարտին, երկրորդ՝ դեռևս չի վկայում տնտեսությունում տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով հետագա հնարավոր միտումներին՝ նա հիշեցրեց ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021 թ.-ի համար արված կանխատեսումները, որոնք, նրա խոսքով, բավականին համեստ են: Տնտեսագետի դիտարկմամբ, խոսքն ընդամենը 1-1,5 տոկոս աճի մասին է: Ինչ վերաբերում է տնտեսական անկման այսօրվա տեմպերին, նա նկատեց. «Հրապարակված տվյալներից և առկա միտումներից դատելով՝ իրականում դեռևս աշխուժացման մասին խոսել չենք կարող: Այսինքն, տնտեսության մեջ դեռևս դրական միտումներ չեն նկատվում, որոնք հիմք կտային մեզ ենթադրել, որ կարճ ժամանակ անց մենք էապես կարողանալու ենք վերականգնել այն կորուստները, որոնք ունեցել ենք՝ պայմանավորված տնտեսական անկմամբ և ճգնաժամով: Այստեղ շատ էական են առավելապես անվտանգային ու քաղաքական գործոնները: Երբ վերլուծում ենք թե՛ տնտեսական անկման պատճառները, թե՛ հասարակության տրամադրություններն ու բիզնեսի սպասողականությունը, ակնհայտ է դառնում, որ առկա են բացասական սպասումներ: Այդ բացասական սպասումներն առավելապես պայմանավորված են անվտանգային խնդիրներով ու քաղաքական անկայունությամբ: Քանի դեռ գոնե այս երկու հարցերը չեն լուծվել, տնտեսական աշխուժության մասին, ցավոք, չենք կարող խոսել: Իհարկե, բնական է, որ թվարկածս գործոններից զատ էական են նաև տնտեսական գործոնները, բայց, այդուհանդերձ, նշվածները առանցքային դերակատարում ունեն, և այդ իմաստով կարևոր է, որ որոշակի քայլեր իրականացվեն թե՛ անվտանգային բաղադրիչի ուժեղացման, թե՛ քաղաքական անկայունությունը վերացնելու առումով»:

Անդրադառնալով գնաճի միտումներին հատկապես եկամուտների չավելացման պարագայում՝ Կառլեն Խաչատրյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Թեև գնաճը մարտին կազմել է 5,8 տոկոս, բայց դա ընդհանուր՝ բոլոր ապրանքների միջինացված գների բարձրացման ցուցանիշն է: Հասկանալի է, որ առանձին խումբ ապրանքների գները շատ ավելի արագ են աճել, ու այդ իմաստով իրապես այստեղ մտահոգվելու շատ բան կա. նախ՝ եկամուտների անկման ֆոնին գների բարձրացումը հավել յալ սոցիալական խնդիրներ է առաջացնում հասարակության լայն զանգվածների մոտ, և այդ իմաստով իրականում պատկերը մտահոգիչ է: Ես ուզում եմ նաև հավելել հետևյալը. երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»:

Ընդ որում, ըստ տնտեսագետի, գնաճը գնալով ահագնանում է, ու պատճառը միայն դրամի արժեզրկումը չէ: «Դրամի արժեզրկում մենք կտրուկ ունեցել էինք նաև անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին, ինչը պայմանավորված էր համավարակով:Բայց այդ նույն ամիսների ընթացքում մեզ մոտ ամսական գնաճը չի գերազանցել 1,5 տոկոսը: Այսինքն, իրականում, այո, դոլարի փոխարժեքի տատանումները ազդում են գնաճի վրա, բայց դրանք միակ գործոնը չեն: Այստեղ կրկին պետք է շեշտեմ անվտանգային և քաղաքական անորոշությունների մասին, որոնք հավել յալ տատանողականություն են հաղորդում ԱՄՆ դոլարին, որի հետևանքով դրամն արժեզրկվում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Այս ֆոնին անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների՝ տնտեսության վերականգնման, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդի, ներդրողների խմբի՝ Հայաստան գալու մեծ պատրաստակամության մասին արվող հայտարարություններին՝ տնտեսագետը շեշտեց. «Եթե կարճ ասեմ, նման բոլոր հայտարարություններն իրականությունից կտրված են: Ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններ անող մարդիկ կա՛մ գլուխ չեն հանում տնտեսությունից, չեն հասկանում տնտեսական գործընթացները, կա՛մ ուղղակի միտումնավոր փորձում են բոլորիս մոլորության մեջ գցել: Նույն բազմամիլիոնանոց ներդրումների մասին հայտարարությունները հնչեցին պատերազմից հետո՝ նոյեմբերին: Մոտ վեց ամիս է արդեն անցել, բայց, համենայն դեպս, պաշտոնական վիճակագրական տվյալներով, որևէ ներդրում չկա: Նույնը վերաբերում է տնտեսական աճին: Հեռու չգնանք: Երբ վիճակագրական կոմիտեն դեռ մարտի տվյալները չէր ամփոփել, դրանից մոտ 5 օր առաջ կառավարության հերթական նիստի ժամանակ մեզ փորձում էին համոզել, որ մարտին առնվազն 7-8 տոկոսանոց աճ ենք ունենալու, բայց հրապարակվեցին մարտի տվյալներն, ու տեսանք, որ այդ աճը 3,8 տոկոս է՝ մոտ երկու անգամ ավելի նվազ, քան հայտարարում էին տնտեսական բլոկի պատասխանատուները: Իրականում բազմաթիվ նման օրինակներ կարելի է բերել, իսկ կյանքը կարճ ժամանակում ապացուցել է նման հայտարարությունների, մեղմ ասած, ոչ ճշմարիտ կամ ոչ իրատեսական լինելը»:

Մի կողմից՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի քայլերին, մյուս կողմից՝ տնտեսական բլոկի պատասխանատուների՝ հայտարարություններից այնկողմ չանցնող գործողություններին՝ Կառլեն Խաչատրյանը հավելեց. «Եթե կոպիտ արտահայտվեմ՝ ԿԲ-ն կրակն է ընկել կառավարության ձեռքը: Փաստացի, վերջին ամիսներին ԿԲ-ի քայլերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԿԲ-ն փորձում է կառավարության անգործության, կառավարության սխալ տնտեսական քաղաքականության հետևանքները հնարավորինս մեղմել ու չեզոքացնել, ինչն իր պարտականությունն է: Խոսքը ֆինանսական հատվածի վրա ազդեցություն ունեցած հետևանքների մասին է: ԿԲ-ն մոտ տասը օր առաջ հայտարարեց, որ դոլարի ներարկում է կատարելու տնտեսության մեջ: Իրականում լավ օրից չէ, որ ԿԲ-ն արտարժույթային շուկայում միջամտություն է անում: Դա անում է ճարահատյալ, ստիպված, որովհետև կառավարության վարած քաղաքականության հետևանքով տնտեսության մեջ անորոշություններն այնքան են մեծացել, որ, ուզեք, թե չուզեք, դրամը կտրուկ արժեզրկվել է:

Մյուս կողմից էլ՝ կառաջանա հարց, թե դրամի կտրուկ արժեզրկումն ինչո՞ւ է մտահոգում ԿԲ-ին. որովհետև ԿԲ-ի խնդիրը գների կայունության ապահովումն է, իսկ երբ դրամն արժեզրկվում է, դա հավել յալ գնաճային ճնշում է առաջացնում տնտեսության վրա: Հիմա ստացվում է, որ ԿԲ-ն սահմանադրորեն իր վրա դրված խնդիրը, այն է՝ գների կայունությունը ապահովելու գործառույթն իրականացնելու համար ստիպված է լինում դոլար ներարկել տնտեսության մեջ: Մենք տեսանք նաև, որ դեկտեմբերի 15-ին, հետո նաև փետրվարին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց: Սա, մեծ հաշվով, ճգնաժամային փուլերում ոչ պոպուլ յար քայլ էր, որովհետև երբ ճգնաժամի ժամանակ փողը թանկացնում ես, դա չի նպաստում տնտեսական աշխուժացմանը: Ընդհակառակը՝ խորացնում է ճգնաժամը:

Բայց ԿԲ-ն կրկին ստիպված էր դա անել, որովհետև կառավարության վարած քաղաքականության հետևանքով այդ բացասական սպասումների, անորոշությունների ֆոնին գնաճային ճնշումներ կային տնտեսությունում, ու գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն ստիպված եղավ երկու անգամ վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նմանատիպ այլ օրինակներ էլ կարելի է բերել, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԿԲ-ն, օգտագործելով իր գործիքակազմը, փորձում է իրականացնել իր պարտականություններն ու չեզոքացնել այն հետևանքները, որոնք կառավարության մեղավորության պատճառով ի հայտ են գալիս տնտեսությունում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված