Պատմության այս օրը (մայիսի 4)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զամբիա՝ Աշխատանքի օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Լատվիա՝ Անկախության վերականգնման օր, Հոլանդիա՝ Հիշատակի օր, Ճապոնիա՝ Կանաչ բնության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1934 - ծնվել է հայ խորհրդային արվեստաբան–նկարիչ Եղիշե Մարտիկյանը։
1913 - Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը։
1933 - վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։
1940 - ծնվել է խեցեգործ-ձևավորող Վլադիմիր Աթանյանը։
1961 - ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք՝ պորտաբույծության դեմ պայքարի ուժեղացման նպատակով։
1975 - ծնվել է ամերիկահայ ռոք-երաժիշտ, դիջեյ Էնդի Խաչատրյանը։
2005 - տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային համաժողով:
2007 - Ախալքալակի ռազմակայանի գույքով բեռնված շարասյունը հատել է վրաց-հայկական սահմանը և օրվա երկրորդ կեսին հասել Գյումրի:
2011 - մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը, ըստ էության, մերժել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։
2012 - Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Եղել են բազմաթիվ տուժածներ։
2015 - Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը
2020 - Հայաստանում տեղարշարժի թերթիկի անհրաժեշտությունը հանվել է, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն որոշ սահմանափակումներ մնացել են, մասնավորապես հասարակական տրանսպորտը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1655 - ծնվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ, դաշնամուրի ստեղծող Բարտոլոմեո Քրիստոֆորին։
1715 - Փարիզում արտադրվել է առաջին ծալովի անձրևանոցը։
1772 - ծնվել է գերմանացի հրատարակիչ, առաջին հանրագիտարանի ստեղծող Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։
1776 - հայտարարվել է Ռոդ-Այլենդ կղզու անկախությունը, որը ներկայումս ԱՄՆ-ի նահանգ է։
1807 - Պարսկաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է Ֆինկենշտեյնյան պայմանագիրը։
1838 - մշակույթի գործիչները հետ են գնել Տարաս Շևչենկոյին ճորտությունից։
1848 - բացվել է Ֆրանսիայի սահմանադիր ժողովը։
1878 - օպերային թատրոնում Թոմաս Ալվա Էդիսոնը առաջին անգամ մասսայական ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ֆոնոգրաֆը։
1881 - ծնվել է ռուս քաղաքական և հասարակական գործիչ, ժամանակավոր կառավարության նախագահ Ալեքսանդր Կերենսկին։
1899 - ծնվել է գերմանացի գործարար և գյուտարար, հրթիռատեխնիկայի պիոներ Ֆրից ֆոն Օպելը։
1904 - սկսվել է Պանամայի ջրանցքի կառուցումը։
- Անգլիայում Հենրի Ռոյսը և Չարլզ Ռոլլսը սկսել են «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը։
1927 - ԱՄՆ-ում ստեղծվել է Կինոմշակույթի ակադեմիան, որը շոտով սահմանել է «Օսկար» կինոմրցանակը։
1928 - ծնվել է եգիպտացի ռազմական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարեքը։
1935 - Ստալինը կարմիր սպաների ավարտական հանդիպման ժամանակ ասել է իր հանարահայտ «Կադրերը որոշում են ամեն ինչ» արտահայտությունը։
1966 - Թուրինում իտալական «Ֆիատ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԽՍՀՄ-ի Տոլյատտի քաղաքում մարդատար ավտոմեքենաներ արտադրելու վերաբերյալ։
1970 - ամերիկյան Կենտ քաղաքի համալսարանում Ազգային գվարդիան կրակ է բացել ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որոնք բողոքել են Կամբոջա ԱՄՆ-ի բանակի ներխուժման դեմ, 4 ուսանող է զոհվել։
1979 - Մեծ Բրիտանիայի վարչապետ է առաջին անգամ դառրձել կին՝ Մարգարետ Թետչերը։
1980 - վախճանվել է հարավսլավ քաղաքական գործիչ, երկիր նախկին նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն։
1995 - Էկվադորում պատահած ավիավթարի հետևանքով մահացել է Արգենտինայի ամենախոշոր նավթային ընկերության նախագահ Խոսե Էստենսսորոն։
2000 - առաջին անգամ հայտնվել է «I love you» համակարգչային վիրուսը։
2008 - վախճանվել է նորզելանդացի դեղագործ, միանգամյա օգտագործման ներարկիչի գյուտարար Կոլին Մյորդոկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը