Անժելա Էլիբեգովայի առնչությամբ քրգործը հարուցվել է սուտ մատնության հանցակազմի հատկանիշներով. Միքայել Շխիմյան
ԻՐԱՎՈՒՆՔԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան սուտ մատնության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:
«Հիշում եք ադրբեջանագետ Ա.Էլիբեգովային «հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրելու փաստի կապակցությամբ հաղորդում էինք ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին, որը քննության առնվելով որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին, որն էլ բնականաբար մեր կողմից բողոքարկվել էր դատախազին...
Եվ ահա այսօր, Ա.Էլիբեգովան սուտ մատնության հոդվածով (ՀՀ քր. օր. 333հ 2մ 1կ) հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվեց տուժող»,- գրել է Շխիմյանը: