Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատ­մու­թյան ճո­ճա­նա­կը միշտ թեք­վում է. կառավարումը ուժեղ ձեռքի կարիք ունի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նշմարվում են հիմնական մրցակիցները, շարունակվում են նաև վերադասավորումները: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի կարծիքով, այն հանգամանքի համար, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դեռևս վերջնական տեսք չստացած դաշինքն արդեն ֆավորիտների ցանկում է, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ:

Խոսելով սուբյեկտիվ պատճառներից՝ նա նշեց.«Մինչ այս խոսում էին, որ երկրորդ նախագահը 4 մլրդ դոլարի ունեցվածք ունի, որը թալանել է իր կառավարման տարիներին՝ վարչապետ և նախագահ աշխատած ժամանակահատվածներում: Երեք տարվա ընթացքում այդ ենթադրյալ 4 մլրդ թալանից անգամ 4 մլն դոլարը՝ 0,1 տոկոսը չներկայացվեց հասարակությանը: Իշխանությունը չասաց՝ ահա՛, տեսե՛ք, 4 միլիոնը բերել ենք, մնացածն էլ հետո կբերենք: Սա Սաշիկ Սարգսյանի՝ բոլոր բիզնեսներից 50 տոկոս փայ վերցնելու տրամաբանության մեջ էր, որը, ինչպես հետո պարզվեց, սուտ էր և իրականությանը չէր համապատասխանում: Այս ամենը հաշվի առնելով՝ մարդիկ պարզ եզրահանգման եկան:

Այսպիսով, թալանի պատմությունը իրականություն չդարձավ: Երկրորդ պատճառը դատական հատվածին է վերաբերում: Տեսանք, թե սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, որը ներկայացվում էր որպես «Մարտի 1»-ի գործ, ի վերջո , ինչ ճակատագիր ունեցավ: Սահմանադրական դատարանի անդամները, որոնցից կեսին նշանակել է այս իշխանությունը, 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչեցին, և, փաստորեն, նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այսինքն, դատական ողջ գործընթացն էլ որևիցե արդյունք չտվեց: Իշխանության ներկայացուցիչներն ասում էին՝ տեսեք՝ դատական գործընթացի ժամանակ ինչեր են բացահայտվելու: Դա ևս իրականություն չդարձավ, ինչը ևս ազդեց վերոնշյալ գործընթացի վրա»:

Նշելով մյուս պատճառի մասին՝ Արմեն Բադալյանը հավելեց. «Հեղափոխական էյֆորիայի առաջին շրջանում շատ մեծ վստահություն կար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Մարդիկ հատկապես սպասում էին, որ միլիարդավոր ներդրումներ կգան Հայաստան, բայց ոչ մի լումա ներդրում չեկավ: Եվ մարդկանց մոտ առաջացավ նոստալգիա այն ժամանակահատվածի նկատմամբ, երբ Հայաստանում ակտիվ շինարարություն էր իրականացվում, իսկ դա երկրորդ նախագահի կառավարման տարիներին էր: Վերանորոգվում էին բազմաթիվ մշակութային օբյեկտներ, ճանապարհներ, օդանավակայանը և այլն: Երկրորդ նախագահի ժամանակ տնտեսական աճ կար, հիմա տնտեսական աճ չկա, գնաճն էլ հասել է սարսափելի աստիճանի: Նշվածներն իրենց դերակատարությունն ունեցան վերոնշյալ պատճառների համատեքստում: Այս ամենին գումարվեցին այլ գործոններ ևս: Մասնավորապես, կորոնավիրուսի ժամանակ իշխանությունների ապիկար քաղաքականությունը, որի հետևանքով ավելի քան 5000 մարդ մահացավ: Գումարվեց Արցախյան երկրորդ պատերազմը, երբ սարսափելի կորուստներ ունեցանք, ու այս իշխանությունը կապիտուլյացիա կնքեց: Սրան գումարվում է նաև այն, որ պետական կառավարման ապարատն այսօր չի աշխատում, և հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում երկիրը պարզապես ինքնահոս գնում է: Իսկ ադրբեջանցիները ծաղրում են, գերիներին են սպանում, եկեղեցիներ ու գմբեթներ են քանդում: Այսինքն, Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն չունի»:

Արմեն Բադալյանի խոսքով, բացի այս ամենից, երկրորդ նախագահի թիմը համապատասխան հարցազրույցներով կարողացավ ամբողջովին էապես թուլացնել երկրորդ նախագահի հակավարկանիշը. «Ընդհանուր առմամբ, իշխանությունների ապիկար քաղաքականությունն ու երկրորդ նախագահի մասով համապատասխան PR քաղաքականությունը բերեցին նրան, որ ստեղծվեց այն իրավիճակը, երբ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրար դեմ հիմնականում երկու թեկնածու են պայքարելու՝ գործող վարչապետը և երկրորդ նախագահը, իսկ երկրորդ նախագահը հաղթելու մեծ շանս ունի»: Անդրադառնալով նման կանխատեսման օբյեկտիվ պատճառներին՝ քաղտեխնոլոգը հավելեց. «Պատմության ճոճանակը միշտ թեքվում է: Այն մի ծայրից մյուս ծայրն է գնում: 2018 թ.-ին գնացել էր մի ծայր, որն ամբողջովին սորոսական, կոսմոպոլիտական էր: Այդ ժամանակ պատմության անիվը քաոսային հատվածում էր: 3 տարի հետո այդ անիվը պտտվում է դեպի մյուս ծայրը, որտեղ կառավարումը ազգային ուժեղ ձեռքի կարիք ունի՝ ի դեմս երկրորդ նախագահի: Երբ մարդիկ տեսնում են անարխիան, անմիջապես, որպես հակակշիռ, ուզում են նաև ուժեղ ձեռք տեսնել: Սա հենց այն օբյեկտիվ պատճառն է, թե ինչու երկրորդ նախագահը դարձավ ֆավորիտային թեկնածու»:

Ըստ քաղտեխնոլոգի, եթե «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը, պայմանական ասած՝ «Քոչարյան» դաշինքն ու ԲՀԿ-ն հաջողեն գրագետ ընտրարշավ իրականացնել, ապա «Քաղպայմանագիրը» մեծամասնություն չի ունենա խորհրդարանում: «Եթե նրանք անհաջող քարոզարշավ իրականացնեն կամ եթե այդ ուժերից մեկը իշխող ուժի հետ անդրկուլիսյան կապերի մեջ մտնի, տեղի ունենա ոչ օբյեկտիվ ու ոչ գրագետ գործընթաց, ապա իշխող քաղաքական թիմն ապագա ընտրություններում հաղթանակ կտոնի: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը կշարունակի երկար ժամանակ Հայաստանում վարչապետ մնալ: Կախված նրանից, թե քաղաքական ուժերն այս ընտրությունը հասարակությանն ինչպես կներկայացնեն, հասարակությունն այդպես էլ կարձագանքի: Այսինքն, կա՛մ սա կդառնա սովորական ընտրություն, կա՛մ կդառնա ճակատագրական ընտրություն երկու ապագաների միջև: Խոսքը սորոսաթուրքական ապագայի և սուբյեկտայնության միջև ընտրության մասին է»,-ասաց քաղտեխնոլոգը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված