Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակին մենք մեզ խեղդել էինք պաթոսի ու կեղծ հայրենասիրության ճիրաններում՝ բղավելով, թե «հող հանձնողին կհանձնենք հողին»։ Առհասարակ, ոչ միայն այս արտահայտությունը, այլև նմանատիպ աֆորիզմներ դարձած այլ մտքեր, մեկը մյուսի հետևից փուչիկի նման պայթեցին արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հող հանձնողներին ոչ միայն չհանձնեցինք հողին, այլև մեզ հետ, մեր կողքին ապրում են մեծաթիվ մարդիկ, որոնք արդարացնում և պաշտպանում են հող հանձնելը։ Խնդիրը շատ ավելի խորքային է, բազմաթիվ շերտեր ունի, սակայն հիմնական պատճառներից մեկն այն է, որ Արցախը հանձնելուն երկու ձեռքով մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակության մեջ ապրող հիմնականում երկու տեսակ մարդիկ՝ քաղքենին և լ յումպենը:

Քաղքենին մշտապես Արցախը բեռ, իր խնդիրների հիմնական պատճառ է համարել։ Այս մարդիկ միշտ կողմ են եղել Ղարաբաղը հանձնելուն, միայն թե ինքը կամ իր որդին չծառայի Արցախում, բայց իր տանը միշտ լինի Արցախից ներկրված ցորենից թխված թարմ հաց: Կամ նուռ: Կամ... Այս մարդիկ ատում են այն ամենն, ինչ կապված է բանակի հետ՝ սկսած ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդկանցից մինչև մերօրյա գեներալներ, քանի որ խաթարվել է իրենց անդորրը, հանգիստ սուրճ ու թեյ խմելու միջավայրը։ Քաղքենին այս պատերազմի ընթացքում ևս մահճակալների տակից ծղրտում էր, թե բա՝ թող բանակը թալանած գեներալները Ղարաբաղը պահեն, Ղարաբաղում ապրողը Ղարաբաղը պահի, ես ի՞նչ կապ ունեմ: Ի դեպ, այս մարդկանց համար Ղարաբաղն այդպես էլ Արցախ չդարձավ։ Այս մարդիկ նույնիսկ դեմ չեն լինի Սյունիքը, Տավուշը, անգամ Հայաստանը հանձնելուն, միայն թե իր անդորրը չխաթարվի, երեխան չծառայի, իսկ տանն էլ միշտ թարմ ուտելիք ու սուրճ լինի։ Քաղքենին անգրագետ չէ, հակառակը՝ մեծամասամբ բարձրագույն կրթություն և բարձր վարձատրվող աշխատանք ունի։

 

Դա է պատճառը, որ նա արագ ընկալել ու սեփականաշնորհել է դեռևս 90-ականներից քարոզվող «լավ չես ապրելու, Սերգո ջան, մինչև հողերը չհանձնես» ու նմանատիպ մառազմատիկ թեզերը։ Քաղքենու համար կոմֆորտի գոտին այստեղ է. այլ տեղում և այլ պայմաններում նա պարզապես նման է ապակե կլոր տարայի մեջ նետված երկյուղած գերմանամկան։ Հաջորդը լ յումպենն է, որն, ի տարբերություն քաղքենու, ունի սահմանափակ աշխարհընկալում, մակերեսային գիտելիքներ և ցածր գիտակցություն որևէ լուրջ բան հասկանալու համար։ Լյումպենը ևս կողմ է Ղարաբաղը հանձնելուն, քանի որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում Ղարաբաղը:

Լյումպենը չի ապրում արժեքներով, նա, դիցուք, ընտրություններին գոռում է՝ «ով՝ էշ, ես՝ փալան» տխմարագույն միտքն ու ապրում այդ տրամաբանությամբ, նրան երբեք չես տեսնի ինչ-որ ազգային կարևոր իրադարձություններին և գործընթացներին մասնակցելիս, բայց կտեսնես որևէ դեֆիցիտ ապրանքի հերթում խանութների պատերն ու ցուցափեղկերը գրոհելիս: Քաղքենին ու լ յումպենը բազմաթիվ դրվագներով տարբեր են, բայց մի բան նրանց միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են: Ցավոք և բարեբախտաբար, հասարակության այս շերտը պատերազմից անմիջապես հետո լիարժեքորեն բացահայտվեց։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ քաղքենին ու լ յումպենը ծպտուն չհանելով էին համաձայն Արցախը հանձնելուն, քանի որ վախենում էին «հողին հանձնվելու» սարսափազդու մտքից, ապա Նիկոլի իշխանության ժամանակ սրանք բացահայտ գոռում են դրա մասին, քանի որ էլ ումի՞ց վախենան. ումից պետք է վախենային, նրանց հետ երթ ու հանրահավաք են անում նույն թեմայի շրջանակներում։ Բայց նրանք հիմա երթ ու ցույց են անում ոչ այն պատճառով, որ Ղարաբաղը հանձնել են, այլ այն պատճառով, որ ուշ են հանձնել:

Ամփոփենք. քաղքենին ու լ յումպենն այսօր սահուն կերպով դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարաններից մեկը (չշփոթել 2018 թ.-ին Նիկոլին ձայն տված հարյուր հազարավոր մարդկանց հետ, նրանց մեծ մասի նպատակներն ու մոտիվացիան ազնիվ մղումներից էին, ավելի լավ ապրելու պահանջմունքից էին բխում): Նիկոլը մարմնավորում է այս մարդկանց, ապահովում նրանց կոմֆորտ գոտին, հանձնում է այն, ինչ իրենք անպետք են միշտ համարել, խոսում է այն ամենի մասին, ինչն իրենց դուր է գալիս, ապահովում էժան տեսարաններով։ Դրա համար վերջիններս պինդ բռնել ու բաց չեն թողնում նրան։ Ապահովել հաց և տեսարան՝ սա է երեք տարի եղել Նիկոլի իշխանության գոյության հիմնական գրավականներից մեկը։ Տեսարանների ապահովման մասով դեռ խնդիր չկա, դեռ շարունակվում են ու առաջիկա ընտրական գործընթացների ֆոնին էլ ավելի այլանդակ դրսևորումներ կլինեն։

Իսկ հացի մասով արդեն խնդիր կա, պարզապես իշխանությունը մինչև ընտրություններ դրա մասով էլ կձգի, իսկ հետոն կնմանվի խանութի պատերն ու ցուցափեղկերը գրոհելու տեսարաններին, բայց արդեն Հանրապետության հրապարակում։ Բայց լինենք լավատես և հուսանք, որ գործը դրան չի հասնի։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված