Կարեն Կարապետյանը դժգոհ է․ նա խաղի նոր կանոններ է սահմանել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»
«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում բոլոր նախարարների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը: Նա «խաղի նոր կանոններ» է սահմանել, որոնցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հետ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հաշվետվություններ ներկայացնել, յուրաքանչյուր նախարար պետք է զեկուցի մեկ ամսվա ընթացքում իր ղեկավարած ոլորտում արձանագրված հաջողությունների ու խնդիրների մասին:
Նաև ռեֆորմներ ներկայացնի, թե ինչով է հնարավոր եղել աջակցել իր ոլորտում ներդրումների դյուրացմանը կամ, առհասարակ, ներդրումներ ներգրավելուն: Վարչապետի դժգոհությունը հիմնականում եղել է ոչ ճկուն մտածողության հետ կապված, նա հորդորել է անընդհատ պրպտել, ներդրողներ գտնել, փող բերել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։