Առողջության համար կարեւոր 5 համեմունք
ՖՈՏՈՈրոշ համեմունքներ կարող են շատ օգտակար լինել ձեր առողջությանը, բայց, իհարկե, չափազանց շատ դրանք օգտագործել խորհուրդ չի տրվում:
Դարչին
Համարվում է, որ դարչինն իջեցնում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Բացի այդ, դարչինն օգտակար է սրտի համար, իջեցնում է խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը: Իհարկե, դարչինը չի կարող փոխարինել դեղամիջոցները՝ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար, բայց դրա ավելացումը ձեր սննդակարգում նշանակված դեղերի հետ միասին վատ գաղափար չէ:
Քրքում
Համարվում է, որ քրքումն օգնում է օրգանիզմին պայքարել բորբոքային պրոցեսների դեմ: Քրքումի մեջ պարունակվող կուրկումինը կարող է ազդել գլխուղեղի բորբոքային պրոցեսների վրա, որոնք կապված են ծերունական դեմենցիայի եւ ընկճախտի հետ: Կուրկումինն արդյունավետ է նաեւ արթրիտի ցավը թեթեւացնելու համար:
Կոճապղպեղ
Կոճապղպեղն օգնում է սրտխառնոցին եւ վիրահատությունից հետո ստամոքսի խնդիրներին: Համարվում է, որ կոճապղպեղն արդյունավետ է քիմիաթերապիայի պատճառով սրտխառնոցի դեմ պայքարում՝ հատուկ դեղամիջոցների հետ համատեղ: Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլորին էլ կարելի կոճապղպեղ ուտել:
Սխտոր
Համարվում է, որ սխտորն օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար եւ օգնում է նաեւ որոշ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: Սակայն, ինչպես կոճապղպեղի դեպքում, չի կարելի շատ սխտոր ուտել, իսկ որոշ մարդկանց համար այն հակացուցված է:
Կայնեյան բիբար
Կայնեյան բիբարը կարող է օգնել թեթեւացնել ցավը, հատկապես արթրիտի եւ շաքարախտի հետ կապված նյարդախտության ժամանակ: Բայց դա էլ խորհուրդ չի տրվում չարաշահել