Վերլուծաբանները 2025-2026թթ. նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի կանխատեսումներ են արել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՓորձագետների կանխատեսումներով` 2025-2026 թվականներին աշխարհին տնտեսական ճգնաժամի նոր ալիք է սպառնալու: Ինչպես հայտնում է Свободная Пресса-ն, Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնի զեկույցում նշվում է, որ ներկայիս դրամական խթաններն արագորեն կակտիվացնեն շուկաները`ժամանակի հետ հանգեցնելով դրանց «գերտաքացմանը», իսկ «տնտեսությունը զովացնել», մասնագետների կարծիքով, հնարավոր կլինի միայն հերթական ցիկլային ակնման շնորհիվ:
Կենտրոնի փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2021 թվականի կեսերին, իսկ համաշխարհային ՀՆԱ-ի տեմպերը կաճեն տարեկան 4 տոկոսով, ինչպես նաև նավթի գները տասնամյակի ավարտին կբարձրանան` հասնելով մինչև 82-85 դոլարի մեկ բարելի համար:
Երկրորդ սցենարի համաձայն` համաավարակը կշարունակվի մինչև 2022 թվականի կեսը, ՀՆԱ-ի աճի տեմպերը կկազմեն տարեկան 2-3 տոկոս, իսկ նավթի գները տասնամյակի առաջին կեսին կտատանվեն 50-55 դոլարի սահմանում մեկ բարելի համար` 2030 թվականին հասնելով 65 դոլարի:
Կանխատեսման երկու տարբերակն էլ առաջիկա տասնամյակում կանխագուշակում է ցիկլային անկում, որը վերլուծական կենտրոնի տնտեսագետների կարծիքով` տեղի կունենա 2020-ականների կեսերին: Հիմնական սցենարով` դա կլինի շուկաների «գերտաքացման» հետևանք, իսկ մյուս սցենարով` պարտքային ճգնաժամի տրամաբանական շարունակությունը, որը հիմնականում ի հայտ է գալիս Հարավային Եվրոպայի երկրներում և Թուրքիայում երկարատև համավարակի պատճառով: Այդպիսով, 2025 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը կկրճատվեն 1-2 տոկոսով: