Պատմության այս օրը (մայիսի 11)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լաոս՝ Սահմանադրության օր, Թաիլանդ՝ Առաջին արգելքի տոնի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1898 - վախճանվել է նկարիչ Գրիգոր Գաբրիելյանը։
1910 - ծնվել է դերասան, ռեժիսոր Լևոն Աբրահամյանը։
1943 - վախճանվել է մանկավարժ Սահակ Հայրապետյանը։
1967 - վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։
1970 - վախճանվել է հայ խորհրդային թերապևտ, Հայաստանի Կարդիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր Լևոն Հովհանննիսյանը։
1986 - վախճանվել է նկարիչ Հովհաննես Շարամբերյանը։
1988 - կապված ԼՂՀ-ի դատախազի տեղակալի պաշտոնում ադրբեջանցու նշանակման հետ Ստեփանակերտում տեղի է ունեցել անհնազանդության ցույց, որը վերաճել է գործադուլի, այն դադարել է միայն երկու օր անց, երբ այդ նշանակումը չեղարկվել է։
1992 - անհայտ անձինք խփել են ռուսական Ми-26 ուղղաթիռը, որը վրացական Վազիանիից ուղևորվում էր դեպի ադրբեջանական Նախիջևան։
1994 - ղարաբաղյան պատերազմի ժամանակ կրակի դադարեցման համաձայնագիրը Ստեփանակերտում ստորագրել է ԼՂՀ-ի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերին։
1996 - վախճանվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանը։
2004 - Հայաստանում և Միացյալ Նահանգներում մեծ ժողովրդականություն վայելող System of a Down խմբի ղեկավար Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պայքարել կոռուպցիայի դեմ:
2005 - Ամերիկահայ մեծահարուստ և բարերար Քըրք Քըրքորյանի «Տրեյսինդա» ներդրումային ընկերությունը պաշտոնապես առաջարկել է ամերիկյան ավտոմոբիլային խոշորագույն «Ջեներալ Մոտորս» ընկերությանը գնել ընկերության արժեթղթերի 5 տոկոսը, որով Քըրք Քըրքորյանը պետք է «Ջեներալ Մոթորս»-ին վճարի 870 միլիոն դոլար:
2006 - Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ազգայնական ATAKA կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճնաչող բանաձևը: Այն մերժվել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիան, որի ներկայացուցիչները պնդել են, որ բանաձևի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ:
2007 - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նոր նախարար է նշանակել Մովսես Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցրել է Ղարաբաղի զինուժի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
2009 - Վախճանվել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։
2015 - Գլխավոր Դատախազությունը ցուցում է տվել բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին։
2017 - Լեռնային Ղարաբաղի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:
2020 - Ազգային ժողովն առավոտյան անաղմուկ կերպով ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան։ «Սեռական շահագործումից ու սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, շատ փորձագետների համոզմամբ, հակառակ էֆեկտը կարող է ունենալ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
330 - հանդիսավորությամբ օծվել է Կոստանդնուպոլիսը:
482 - ծնվել է Բյուզանդիայի կայսր Հուստինանիոս 1-ին Մեծը։
868 - չինացի կայսր Վան Ցզեն ստեղծել է «Ալմաստե սուտուրուն», որը մինչև մեր օրերը հասած ճշգրիտ ամսաթիվ ունեցող առաջին տպագիր փաստաթուղթն է։
1720 - ծնվել է գերմանացի բարոն, ռուսական բանակի ռոտմիստր և հայտնի պատմող Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ ֆոն Մյունհաուզենը, որի անունը դարձել է բացասական, որպես սուտասան։
1833 - այսբերգի հետ բախման արդյունքում խորտակվել անգլիական «Lady of the Lake» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 215 մարդ։
1858 - Միննեսոտան դարձել է ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։
1860 - Ջուզեպպե Գարիբալդիի «հազարյակը» ափ է իջել Սիցիլիայում։
1864 - ծնվել է անգլիացի գրող և կոմպոզիտոր Էթել Լիլիան Վոյնիչը։
1904 - ծնվել է իսպանացի սյուրրեալիստ բնանկարիչ Սալվադոր Դալին։
1918 - Ֆելիքս Ձերժինսկու դրդմամաբ՝ ՎՑԻԿ-ը որոշում է ընդունել փակել մոսկովյան թերթերը, քանի որ նրանք տարածում են սուտ լուրեր և խորհրդային իշխանության դեմ են տրամադրում մարդկանց։
1927 - ստեղծվել է ԱՄՆ-ի Կինոմշակույթի ակադեմիան։
1928 - Նյու-Յորքում սկսվել է աշխարհում առաջին հեռուստահաղորդումների պարբերական հերարձակումը։
1931 - Ավստրիական «Կրեդիտ-Անշտալտ» բանկի սնանկացմամբ սկսվել է Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական չգնաժամը։
1937 - ԽՍՀՄ Պաշտպանության Նարկոմատի հրամանով պաշտոնից ազատվել է մարշալ Տուխաչևսկին։
1939 - սկսվել է Խալխին-Գոլի հակամարտությունը։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների ավիահարվածների արդյունքում ամբողջությամբ քանդվել է Քուինս-հոլլը, որը երկար ժամանակ եղել է լոնդոնի գլխավոր համերգային դահլիճ։
1944 - ԽՍՀՄ-ում պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է ընդունել արտաքսել թաթարներին Ղրիմից։
1949 - Սիամի թագավորությունը վերանվանվել է Թաիլանդի։
- Նյու-Յորքում վաճառվել է առաջին «Պոլյարոիդ» ֆոտոապարատը 89 դոլար 95 ցենտ գնով։
1955 - սկսվել է խորհրդակցություն Վարշավայում սոցիալիստական լագերի երկրների միջև, որի արդյունքում ստեղծվել է Վարշավայի պայմանագրի միությունը։
1987 - հնդկական կառավարությունը Փենջաբ նահանգում մտցրել է ուղիղ կառավարում։
1996 - էվերեստ բարձրանալիս՝ 8 ալպինիստներ զոհվել են լեռան հարավային լանջին։
2000 -Հնդկաստանում ծնվել է այդ երկրի միլիարդերորդ բնակիչը՝ Աստա Արորան։
2014- կայացել է ինքնորոշման հանրաքվե Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը