Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում ՀՀ-ն կունենա՞ ներկայացուցիչ
ՍՊՈՐՏԱվարտվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ Սոֆիա կատարած աշխատանքային այցը։
Բուլղարիայի մայրաքաղաքում Կարեն Գիլոյանը հետևել է Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների ելույթներին և հանդիպումներ ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Մասնավորապես, ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Նենադ Լալովիչի, փոխնախագահ Միխայիլ Մամիաշվիլու և մրցավարական հանձնաժողովի նախագահ Անտոնիո Սիլվեստրի հետ:
Նենադ Լալովիչի հետ երկխոսության ընթացքում արծարծվել են մարզիչների փորձի փոխանակման հնարավոր ծրագրերին, Հայաստանումմարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար սեմինարների կազմակերպմանն առնչվող հարցեր: Ըմբշամարտիհամաշխարհային միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Անտոնիո Սիլվեստրի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել էՏոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու հարցը. ամենայնհավանականությամբ, մրցավար Ավետիք Վարդանյանը կընդգրկվի ՕԽ մրցավարների ցանկում:
Սոֆիայում հայ ըմբիշների ելույթներին Կարեն Գիլոյանի հետ հետևել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԱրմեն Եդիգարյանը։ Վերջինս վստահեցրել է, որ Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել այդ երկրումմրցաշարերի մասնակցող հայ մարզիկներին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկներից ուղեգիր են նվաճել Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ):