Պատմության այս օրը (մայիսի 14)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վրաստան՝ Տամարոբա (Թամար թագուհու հիշատակի օր), Իսրայել՝ Անկախության օր, Իրան՝ Հակածխախոտային պայքարի օր, Լիբերիա՝ Ինտեգրացիայի օր, Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1884 - վախճանվել է դերասանուհի Աստղիկը (Ամպեր Գանթարճյան)։
1907 - ծնվել է հայ նշանավոր խմբավար Միքայել Թավրիզյանը։
1923 - ծնվել է ուկրաինահայ խորհրդային կինոօպերատոր և ռեժիսոր Սուրեն Շահբազյանը։
1940 - ծնվել է լրագրող, հաղորդավար և հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանը։
1946 - ծնվել է քաղաքական և տնտեսական գործիչ Երվանդ Զախարյանը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կամբոջայի հետ։
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անտիգուայի և Բարբուդայի հետ։
- ստեղծվել է ԱՊՀ տնտեսական միությունը։
2001 - Կառավարական որոշմամբ՝ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը:
2004 - տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:
2008 - ըստ Business Software Alliance կազմակերպության հրապարակված զեկույցի՝ Հայաստանը գլխավորել է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը։
2010 - Հայաստանի բոլոր թանգարաններում անց է կացվել «Բաց դռների օր»: Թանգարանները ամբողջ օրվա ընթացքում գործել են անվճար և բաց են եղել մինչև կեսգիշեր:
2012 - Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ընտրված անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ որևէ խմբակցության չի անդամակցելու:
2013 - Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում:
2015 - «Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։
2018 - Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:
- Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան մեքենաներով փակել են Երևանի քաղաքապետարանին հարող Արգիշտի փողոցը։
2020 - ելնելով կարանավիրուսային համաճարակի տեմպերից՝ Կառավարությունը որոշում է կայացրել մարտի 16-ին Հայաստանում հայտարարված և մինչեւ մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1147 - երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Կոնրադը և գերմանացի խաչակիրները լքել են Ռեգենսբուրգը։
1316 - ծնվել է Գերմանիայի թագավոր և Սուրբ Հռոմեկան կայսրության իմպերատոր Կարլ 4-րդը։
1553 - ծնվել է ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դը Վալուան, որը ավելի շատ հայտնի է Մարգո թագուհի անվանումով։
1607 - անգլիացիները հիմնել են իրենց առաջին մշտական բնակավայրը նոր երկրում ՝ Դեյմսմուտը։
1610 - Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի սպանությունից հետո գահ է բարձրացել 9- ամյա Լյուդովիկոս 14-րդը։
1771 - ծնվել է անգլիացի սոցիալիստ-ուտոպիստ Ռոբերտ Օուենը։
1796 - անգլիացի վիրաբույժ էդվարդ Ջենները իրականացրել է առաջին հաջողված վակցինացիան ծաղիկ հիվանդության դեմ 8-ամյա Դեյմս Ֆիպպսիին։
1836 - ծնվել է գերմանացի շախմատիստ, աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը։
1869 - հիմնադրվել է ղազախական Ակտյուբինսկ քաղաքը։
1878 - Ամերիկա գաղթած անգլիացի Ռոբերտ Չեզբոյի կողմից արտոնագրվել է վազելինը։
1908 - աշխարհում առաջին ուղևորային աէրոպլանի օդաչու Ուիլբեր Ռայտը իր հետ թռիչքի է վերցրել Չարլզ Ֆրենսիսին և իրականացրել է թռիչք 600 մետր տարածությամբ, որը տևել է 28,6 վայրկյան։
1920 - ՌՍՖՍՀ-ի կառավարությունը ճանաչել է Հեռավոր արևելյան հանրապետությունը։
1941 - գերմանացի նացիստների կողմից Փարիզում ձերբակալվել են 3 600 հրեաներ։
1948 - հռչակվել է Իսրայել պետության անկախությունը։
1955 - Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն , Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակինա և ԽՍՀՄ-ը ստորագրել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը։
1975 - Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ դարձել է Գավաթակիրների գավաթակիր։
1984 - ծնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկենբերգը։
1993 - Լիտվան, Սլովենիան և էստոնիան դարձել են Եվրոխորհրդի անդամներ։
2009 - տիեզերք է ուղարկվել բրիտանացի աստղագետ Ուիլյամ Գերշելի անունով կոչված Գերշել աստղադիտակը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը