Պատմության այս օրը (մայիսի 15)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ընտանիքի համաշխարհային օր, Ռազմական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների համաշխարհային օր, Իրան՝ Պարսկական լեզվի օր, Կորեա՝ Ուսուցչի օր, Պաղեստին՝ Պաղեստինյան գաղթականների օր, Պարագվայ՝ Անկախության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1446 - վախճանվել է հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ Թովմա Մեծոպեցին։
1904 - ծնվել է Հավայան կղզիների բնանկարներով հայտնի ամերիկացի հայազգի նկարիչ Արամ Մանուկյանը։
1918 - ծնվել է բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը։
1949 - ծնվել է սիրված կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանը։
1963 - ծնվել է երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը։
1988 - ՀՍՍՀ-ի Արարատի շրջանում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև։
- ադրբեջանցիների բազմահազարանոց հակահայկական միտինգներ են տեղի ունեցել Շուշիում, որտեղ խոստացել են հաշվեհարդար տեսնել տեղի հայերի հետ և պահանջել են լիկվիդացնել Ղարաբաղի ինքնավար մարզը։
1998 - վախճանվել է հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ Գևորգ Աբգարյանը։
2001 - «Գրանդ սանի» լամպերով բեռնավորված առաջին բեռնատարն ուղևորվել է Իրան: Դրան հետևել են ևս մի քանի մեքենաներ, և արտահանվող հայկական լամպերի առաջին 1 մլն խմբաքանակը ամբողջացել է:
2005 - Աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «British Petrolium»-ը սկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի լցման գործընթացը, 1770 կիլոմետր երկարությամբ նավթամուղը ամբողջությամբ լցնելու համար պահանջվել է ավելի քան 6 ամիս և շուրջ 10 միլիոն բարել նավթ:
2006 - Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր է ընտրվել համալասարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանը:
- Վրաստանի Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայով բեռնված գնացքը Ծալկայից շարժվել է դեպի Ադրբեջան, որի տարածքով անցել է Ռուսաստան:
2008 - տեղի է ունեցել ցույց ի պաշտպանություն Թեղուտի անտառների։
2009 - տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:
2013 - Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:
2014 - «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսել են իշխանափոխության հասնելու համար ստվերային կառավարություն ձևավորել։
2015 - «Նաիրիտ»-ի ցուցարար աշխատակիցները, որոնք պահանջել են իրենց չվճարված աշխատավարձերը, չնայած անձրևին ու ցրտին, գիշերն անց են կացրել կառավարության շենքի դիմաց բաց երկնքի տակ։
2017 - Երևան քաղաքի ավագանու ընտրություններում 800 հազարից ավելի ընտրողների մեծամասնությունը՝ 71, 25 տոկոսը քվեարկել է հօգուտ իշխող Հանրապետականի, որի քաղաքապետի թեկնածուն 2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է:
2018 - առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է նախարարություններով՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1157 - ծնվել է Սուզդալի և Կիևի մեծ կոմս, Մոսկվայի հիմնադիր Յուրի Դոլգորուկինը։
1252 - Հռոմի պապ Ինեկոնտի 4-րդը բուլլա է հրապարակել, համաձայն որի՝ կարելի է անաստվածության մեջ կասկածվող հերետիկոսներին ենթարկել տանջանքների։
1618 - գերմանացի աստղագետ Իոհանն Կեպլերը հայտնագործել է մոլորակների շարժման օրենքը։
1648 - ստորագրվել է Վեստֆալյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է տվել 30-ամյա պատերազմին։
1756 - Անգլիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային սկսելով 7-ամյա պատերազմը։
1768 - Ֆրանսիան իտալական Գենուա քաղաքից գնել է Կորսիկան։
1770 - 14-ամյա Մարի Անտուանետան ամուսնացել է Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ։
1811 - հայտարարվել է Պարագվայի անկախությունը Իսպանիայից։
1875 - Կոլումբիայում տևած 45 վայրկյանոց երկարշարժը պատճառ է դարձել 16 000 մարդու զոհվելու։
1891- ծնվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։
1905 - ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվել է Լաս-Վեգաս քաղաքը։
1922 - Գերմանիան Լեհաստանին է զիջել Վերին Սիլեզիան։
1930 - ամերիկուհի Էլլեն Չյորչը դարձել է առաջին ստյուարդեսան։
1935 - վախճանվել է ռուս խորհրդային ավանգարդիստ–նկարիչ Կազիմիր Մալևիչը։
1940 - ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են առաջին նեյլոնային զուգագուլպաները։
1943 - պաշտոնապես լուծարվել է Կոմինտեռնը։
1948 - ԽՍՀՄ-ը ճանաչել է Իսրայել պետությունը։
1988 - սկսվել է խորհրդային բանակի դուրս բերումը Աֆղանստանից։
1990 - սկսվել է ղրիմի թաթարների Ղրիմ հայրենադարձության ծրագիրը։
1992 - Ադրբեջանում տեղի է ունեցել հեղաշրջում, ընդդիմության ջանքերի շնորհիվ Այազ Մութալիբովը դադարել է լինել երկրի ղեկավարը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը