Էրդողանը փորձում է ներկայանալ մուսուլմանական աշխարհի լիդեր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին շրջանում լարվածություն էր Իսրայելի և Պաղեստինի սահմանին։ Իսրայելի քաղաքների վրա հրետակոծությունների արդյունքում մեծաքանակ զոհեր և հսկայական ավերածություններ են եղել։ Այս թեմայով զրուցել ենք արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։
Հարցին, թե ինչո՞ւ նման բախում եղավ արաբագետը պատասխանել է․ «Կարծում եմ, որ պատճառը ներպաղեստինյան իրողություններն են, քանի որ այնտեղ ընտրությունների են պատրաստվում: Կան հակասություններ պաղեստինյան քաղաքական ուժերի միջև և այդ հակասությունները բավականին լայն են․ այդ առումով պաղեստիցիների շրջանում կա նաև վստահության կորուստ ներկայիս իշխանությունների եւ Մահմուդ Աբասի նկատմամբ, որը կարծես լրացուցիչ լարում է իրավիճակը, հատկապես այն առումով, որ ոչինչ չի արվում Իսրայելին դիմակայելու առումով և սա բերեց նաև բնակչության անհնազանդությանը: Բացի դրանից, եթե պետք է լինեին ընտրություններ, ընտրությունները պետք է լինեն նաև Երուսաղեմում, իսկ այստեղ գիտենք, որ պաղեստինցիները իհարկե պետք է մասնակցեին ընտրությունների, բայց Իսրայելը ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որ այստեղի պաղեստինցիները, որոնք Իսրայելի քաղաքացիներ չմասնակցեն ընտրություններին։ Մյուս կողմից սա նաև կարող է լինել Իսրայելի ներքաղաքական իրավիճակը սրելու համար, քանի որ Իսրայելի ներսում էլ կան խնդիրներ : Սա էլ իր ազդեցությունն է ունենում Իսրայելին վերաբերող թե՛ ներքին, թե՛ արտաքին որոշակի խնդիրների եւ այդ թվում՝ Պաղեստինի մասով։ Մյուս կողմից՝ տարածաշրջանում լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում, որի մաս են կազմում թե՛ պաղեստինցիները, թե՛ իսրայելցիները: Եվ սա իր ազդեցությունը պետք է ունենա նաև արաբա-իսրայելական հակամարտության վերսկսման վրա»։
Հարցին, թե Թուրքայի նախագահ Էրդողանը ինչու է Իսրաելին մեղադրել լարվածության համար Սարգիս Գրիգորյանը պատասխանել է․ «Նախ ասեմ, որ Թուրքիան տարածաշրջանային երկիր է իր ամբիցիաներով և նպատակներով և այդ կերպ Էրդողանը փորձում է դիրքավորվել այստեղ ոչ միայն որպես թուրքական աշխարհի, այլև մուսուլմանական աշխարհի լիդեր: Իսկ որևէ խնդիր, որն առնչվում է իսլամական աշխարհի հետ, այնպիսի խնդիր, ինչպիսին արաբա-իսրայելական հակամարտությունն է, որը շատ զգայուն խնդիր է և այն լիդերները, որոնք ունեն հավակնող ծրագրեր՝ հատկապես իսլամական աշխարհում ,ամուր դիրքեր ունենալու առումով պետք է խաղարկեն այս խաղաքարտը, իսկ հիմա շատ հարմար պահ է, որ Էրդողանը ևս մեկ անգամ իսլամական աշխարհին փորձում է ներկայանալ մուսուլմանական աշխարհի լիդեր և քննադատի Իսրայելին: Ու սա ևս մեկ անգամ առիթ է, որն Էրդողանը օգտագործեց՝ մեղադրելով Իսրայելին, ահաբեկչության, պաղեստինցիներին ճնշելու, սպառնալու, պատերազմ հրահրելու մեջ»։
Սոնա Գիշյան