Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ թվեր. Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող «Միբս» ԲԿ-ի սրընթաց աճը.«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դրսեւորում է ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում եւ մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն: Թե ինչպես, բացատրենք. բանն այն է, որ նույն «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե 2017, 2018, 2019 եւ 2020 թվականների կտրվածքով որքան գումար է տրամադրվել «Միբս» բժշկական կենտրոնին եւ ինչ հիմնավորմամբ: Ստացել ենք պաշտոնական պատասխան այն մասին, որ 2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանը իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի:

Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով: Որպես հիմնավորում՝ պաշտոնապես նշվում է, թե գումարները փոխանցվել են կատարողականների դիմաց: Բայց ակնհայտ է, որ այստեղ գործում է առաջին հերթին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, որն առաջին օրվանից խոստանում է վերացնել գործող իշխանությունը ու հետեւողականորեն չի անում:

Նրանք մերժում էին նախկին բարքերը, բյուջեի հաշվին հարստացողներին, եւ հիմա ստացվում է, որ զերոյական պետական ֆինանսավորում ունեցող բժշկական կենտրոնը նախարար ամուսնու շնորհիվ սկսել է պահանջարկ վայելել, բժշկական կենտրոն այցելուների թիվը կտրուկ ավելացել է, եւ 2020-ին ստացել 127.6 մլն դրամ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»
Ամենադիտված