Պատմության այս օրը (մայիսի 18)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թանգարանների միջազգային օր, Հաիթի՝ Դրոշի օր, Դանիա՝ Դյուբբելի ճակատամարտի օր, Ղրիմ՝ Դեպորտացիայի զոհերի օր, Թուրքմենստան՝ Վերածննդի և Մեխտիմկուլի Ֆրագիի պոեզիայի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1897 - ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։
1910 - ծնվել է արձակագիր, թարգմանչուհի Նորա Ադամյանը։
1981 - վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը։
1992 - հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր քաղաքը՝ ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոլդովայի հետ։
2004 - «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, նախորդ տարվա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի և փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի դեմ գործ հարուցելու հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
2005 - Հայաստանի և Վրաստանի սահմանային Բագրատաշեն ավանում բացվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կառուցված ու կահավորված անցագրային կետի նոր շենքը:
2006 - Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները՝ վաղ առավոտից ծով է դուրս եկել ժամանակակից սարքավորումներով զինված «Նավիգատոր» նավը
2012 - Հայ Ազգային Կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
2014 - ոստիկանությունը բերման է ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցների՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։
2015 - կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն Լոռիում և Տավուշում տապալվել է։
2017 - Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը։
2018 - Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։ ԲԿ-ներ են տեղափոխվել 87 մարդ։
2019 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց: Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
2020 - Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական խոշոր բեռը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1048 - ծնվել է պարսիկ և տաջիկ բանաստեղծ, մաթեմատիկ, փիլիսոփա Օմար Խայամը։
1268 - եգիպտական մամլուքները գրավել են Անտիոքը։
1291 - եգիպտացի մամլուքները գրավել են Սուրբ հողում գտնվող խաչակիրների վերջին ամրոց Ակրան։
1565 - Օտոմոնյան կայսրության կողմից սկսվել է Մալթայական օրդենին պատկանող Մալթա կղզու պաշարումը։
1652 - բրիտանական Ռոդ-Այլենդ գաղութում ընդունվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին անգամ ստրկությունը արգելող օրենք։
1704 - հիմնադրվել է Կրոնշլոտը՝ Կրոնշտդատ ֆորտը։
1804 - Նապոլեոնը հայտարարվել է Ֆրանսիայի կայսր։
1830 - ԱՄՆ-ում սկսել են արտադրել առաջին խոտհնձիչները։
1888 - ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել են գրամոֆոնային սկսվառակները։
1900 - Տոնգան ստացել է բրիտանական պրոտեկտորատ։
1915 - առաջին անգամ փորձարկվել է «Ամենագնաց» տանկը։
1923 - ֆրանսիացի գյուտարար Անտուան Բարնայը ստացել է համարի հավաքման սկավառակով հեռախոսի արտոնագիր։
1935 - կործանվել է խորհրդային ամենամեծ «Մաքսիմ Գորկի» ինքնաթիռը, զոհվել են 49 մարդ։
1941 - իտալացի գերցոգ Սպոլետոն հայտարարվել է ֆաշիստական Խորվաթիայի թագավոր։
1942 - գերմանական բանակը ոչնչացրել է Կերչի թերակղզում գտնվող խորհրդային բանակի մնացորդները։
1944 - սկսվել է Ղրիմի թաթարների դեպորտացիան Ղրիմից։
1949 - Նյու-Յորքում բացվել է առաջին ուղղաթիռային հրապարակը։
1960 - երեք հոգևորական հայտարարել են, որ Իռլանդիայի Լոխ Նեսի լճում տեսել են հրեշի։
1974 - Հնդկաստանը դարձել է ատոմային զենք ունեցող 6-րդ պետությունը։
1980 - Եվրոպական տնտեսական միությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ։
1996 - Թայվանում բուրգ են կառուցել խաղալիք խորանարդիկներից՝ 25,05 մետր բարձրությամբ։
2005 - հոսքագծից դուրս է եկել առաջին ԼԱԴԱ «Կալինան»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը