Նորից եռյա՞կ. ո՞վ է Ծառուկյանի հիշատակած «կարկառուն գործիչը»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն՝ ՀԱԿ-ը և և «Ժառանգությունը» չեն բացառում, որ կրկին կարող են միանալ նրան: Համենայնդեպս, ոչ ՀԱԿ-ում, ոչ «Ժառանգությունում» չեն բացառում այդպիսի հնարավորությունը:
Երկուսն էլ ունեն թե հանրային, թե նյութական աջակցության կարիք: Խնդիրը Ծառուկյանի համաձայնության մեջ է: Թե Տեր-Պետրոսյանը, և թե Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանում են, որ եթե Ծառուկյանի կողմից հաճախ կրկնվող «կարկառուն գործիչ» արտահայտությունը վերաբերում է իրենցից որևէ մեկին, ուրեմն գրեթե անհավանական է, որ ընդհանրապես համագործակցության հույս ունենալ»: