Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակասահմանադրական գլխավոր դատախազը. նոր ապտակ Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը եւս մեկ ապտակ հասցրեց գլխավոր դատախազին: Երեկ սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով նա, ըստ էության, խնդրում էր, որ Սահմանադրական դատարանը թույլ տա իրեն, որ ինքը փոխի երկրորդ Նախագահ Ռ.Քոչարյանի մեղադրանքը:

Անգամ անցած շաբաթ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը փակված չէ, եւ ինքը դիմել է ՍԴ, իսկ այդ որոշումից հետո գործի ընթացքը կշարունակվի։ Եվ, ահա, երեկ Սահմանադրական դատարանը մերժում է Արթուր Դավթյանին՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ իր իրավական վերլուծություններն ու մոտեցումները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Այսինքն՝ Արթուր Դավթյանը «Մարտի 1»-ի գործը ի սկզբանե տարել է հակասահմանադրական ճանաապարհով՝ այս երեք տարին անընդհատ կրկնելով, որ ամեն ինչ օրինական է: Այսինքն՝ կա՛մ դիտավորյալ է տարել այդ ուղղությամբ, կա՛մ պրոֆեսիոնալիզմի պակաս է. երկուսն էլ մահացու է:

Հիմա առարկայական. Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դաախազ է արդեն հինգ տարի, եւ եթե ուշադիր լինենք, արդեն հինգ տարի է՝ նա նույն բառակապակցությամբ ԱԺ ամբիոնից խոսում է «Մարտի 1»-ի 10 զոհերի բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, իսկ արդյունքը, արդեն հինգ տարի է, չկա: Ի դեպ, անցած շաբաթ ԱԺ ամբիոնից նա հայտարարեց՝ ով կարող էր երաշխավորել, որ եթե այլ հոդվածով մեղադրանք առաջադրեին, այդ հոդվածը սահմանադրական դատարանը չէր ճանաչի հակասահմանադրական:

Սա, հավատացեք, տարօրինակ հայտարարություն է գլխավոր դատախազի կողմից: Արդեն երեք կամ երկու տարի է՝ տարբեր տրամաչափի իրավաբաններ, եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը պնդում եւ հիմնավորում են, որ այդ հոդվածը, որով մեղադրում են անձանց, հակասահմանադրական է, իսկ գլխավոր դատախազը իր հայտարարություններում հայտնում էր նույն արտահայտությունները՝ մեղադրանքները համապատասխանում են մեր օրենսդրության պահանջներին եւ այլն: Գլխավոր դատախազը եւս իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու այդ հոդվածի՝ սահմանադրության համապատասխանության հարցը:

Ի՞նչ ունենք հիմա: Ադյունքում, 2018թ սկսած, արդեն 3 տարի է՝ Արթուր Դավթյանը մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ այս գործով ամեն ինչ հիմնավոր է եւ օրինական, իսկ Սահմանադրական դատարանը համարեց, որ հոդվածը հակասահմանադրական է, հետեւաբար մեղադրանքը ապօրինի է, իսկ դատարանը դադարեցրեց այդ մեղադրանքները: Արդեն երկրորդ անգամ Սահմանադրական դատարանը բացատրեց Արթուր Դավթյանին, որ ինքը տեղյակ չէ ՀՀ Սահմանադրությունից:

Ունենք սա, այսինքն՝ Արթուր Դավթյանը, արդեն հինգ տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազ է, իսկ 10 անձանց սպանությունը բացահայտված չէ, եւ որեւէ մեկը պատժված չէ: Սա փաստ է, իսկ որ ներկայացվում է, թե ինչ տաժանակիր աշխատանք է կատարվել այդ գործով, ապա կա մի պարզ բանաձեւ՝ կատարված աշխատանքի արդյունավետությունը որոշվում է արդյունքներով: Իսկ ինչպես տեսնում ենք, արդյունք չկա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ
Ամենադիտված