Բաղրամյան պողոտայից 9 անձ է բերման ենթարկվել. ոստիկանություն
ԻՐԱՎՈՒՆՔԱյսօր` մայիսի 20-ին, Բաղրամյան պողոտայից 9 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարել) նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն»,- ասել է նա: