Պատմության այս օրը (մայիսի 22)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կենսաբանական բազմազանության միջազգային օր, Յեմեն՝ Յեմենյան միացյալ հանրապետության ստեղծման օր, Կիրգիզիա՝ Զինված ուժերի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1812 - ծնվել է հասարակական և կրոնական գործիչ Գաբրիել Այվազյանը։
1907 - ծնվել է կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը։
1919 - կապված հայկական բանակի մուտքի հետ սկսվել է անգլիական ուժերի էվակուացիան Նախիջևանից, որոշվել է թողնել միայն ռազմական ներկայացուցչություն լեյտենանտ Շվիդի ղեկավարությամբ։
1924 - ծնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
1929 - ծնվել է դերասան Արմեն Խոստիկյանը։
1939 - ծնվել է ռազմական գործիչ, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։
1950 - ծնվել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։
1957 - Մոսկվայի Մեծ թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի պրեմերան։
1988 - Երևանում սկսվել է նստացույց ԼՂՀ-ի շրջկոմի դիմումին ընթացք տալու պահանջով։
2002 - Ընդդիմադիր համագործակցությունը (13 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ) առժամանակ դադարեցրել է «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու առիթով սկսված և աստիճանաբար իշխանափոխություն պահանջների վերածված հրապարակային միջոցառումները:
2005 - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ 27-ամյա Տարոն Մարգարյանը ընտրվել է մայրաքաղաքի Ավանի թաղապետ:
2006 - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
2018 - որոշվել է, որ պետական բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս չեն փոխանցի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
337 - վախճանվել է հռոմի կայսր Կոնստանտին 1-ին Մեծը։
853 - Նորվեգիայի թագավորի որդի Օլաֆ Սպիտակը ընդունել է վիկինգների և դանիացիների հպատակությունը Իռլանդիայում և Դուբլինը հայտարարել է մայրաքաղաք։
1455 - Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտով սկսվել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը։
1807 - ադմիրալ Սենյավինի ղեկավարած Ռուսական կայսրության ռազմա-ծովային նավատորմը ջախջախել է թուրքկան նավատորմին Դարդանելյան ճակատամարտում։
1813 - ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագները։
1859 - ծնվել է հայտնի անգլիացի գրող, Շերլոկ Հոլմսի կերպարի ստեղծող Արթուր Կոնան Դոյլը։
1868 - Ինդիանա նահանգի Մարշվիլդա բնակավայրի մոտ տեղի է ունեցել «Գնացքի մեծ թալանումը»։
1879 - ծնվել է ուկրաինացի ռազմական և քաղաքական գործիչ Սեմյոն Պետլյուրան։
1885 - վախճանվել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն։
1892 - Նյու-Յորքում բժիշկ Վաշինգտոն Շեֆֆիլդը արտոնագրել է ատամի մածուկը։
1900 - Նյու-Յորքում հիմնադրվել է «Associated Press» տեղեկատվական գործակալությունը։
1906 - Ռայտ եղբայրները արտոնագրել են իրենց թռչող սարքը՝ ինքնաթիռը։
1926 - Իտալիայում Մուսոլլինին արգելել է գեղեցկության մրցույթները՝ անվանելով նման միջոցառումները անբարոյական։
1950 - Չինաստանի կառավարությունը Տիբեթին առաջարկել է տարածքային ինքնավարություն՝ այդ տարածքում կոմունիստական իշխանություն հաստատելու պայմանով։
1960 - Հարավային Ամերիկայում տեղի է ունեցել Մեծ չիլիական երկրաշարժը։
2004 - մեծ բախում է տեղի ունեցել ոստիկանության և կոկա աճեցնող գյուղացիների միջև Պերուում։
2007 - Թուրքիայի Անկարա քաղաքի պատմական կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, զոհվել են մի քանի մարդ։
2010 - Հնդկաստանի Մանգալուրե տարածքում վթարվել է Բոինգ737 ինքնաթիռը, զոհվել են 158 մարդ։
2020 - Լախոր-Կարաչի թռչող A320 աէրոբուսը վթարվել է Կարաչիում (Պակիստան): Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ընկել է քաղաքի բնակելի տարածքի վրա, արդյունքում ինքնաթիռում գտնվող 99 անձնացից 97-ը զոհվել են, եղել են նաև զոհեր և վիրավորներ գետնի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը