Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աֆրիկայի ազատագրման միջազգային օր, Արգենտինա՝ Մայիսյան հեղափոխության օր, Հորդանան՝ Անկախության օր, Թուրքմենիա՝ Աշխաբադի օր, Ուկրաինա՝ Կիևի օր, Գնչու կաթոլիկներ՝ Սարի Կալիի մկրտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1857 - ծնվել է դերասանուհի Սիրանույշը։

1933 - ծնվել է հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ Պարույր Մուրադյանը։

1935 - ծնվել է ճարտարապետ Արծվին Մինասյանը։

1951 - ծնվել է գրող և թարգմանիչ Վաչագան Սարգսյանը։

1968 - տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի բացումը։

1968 - ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պորտուգալիայի հետ։

2001 - Երևանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը: 

2002 - Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ներսում տեղի ունեցած խմորումների հետևանքով կուսակցությունից հեռացված անդամները ստեղծել են Հայաստանի Նորացված կոմունիստական կուսակցությանը (ՀՆԿԿ):

2003 - տեղի են ունեցել Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որի արդյունքում փաստորեն կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն։ Ուստի առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, այդ ընտրությունում առավել շատ ձայներ ստացած երեք կուսակցություններ՝ ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կազմել են քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարությունը։ Վարչապետ է նշանակվել Անդրանիկ Մարգարյանը։

2005 - Բաքվից 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի անվան Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը: 

 2007 - Երևանի «Զվարթնոց» օդակայանում բացվել է նոր ուղևորային համալիրը:

2018 - Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը:

 - վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:

2019 - Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել, ի թիվս այլ հարցերի քննարկել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

5493 մ․թ․ա․ - համաձայն կրոնական պատկերացումների՝ սա աշխարհի արարման պայմանական օրն է, որից սկսվել է ալեքսանդրիական ժամանակագրությունը։

1085 - Ալֆոնսո 4-րդ Խիզախը հետ է գրավել Տոլեդոն մուսուլմաններից։

1579 - Իվան Գրոզնին նամակ է ուղարկել Դոնի կազակներին։ Այդ օրը համարվում է Դոնի կազակության հիմնադրման օր։

1592 - Իմդժինյան պատերազմի ընթացքում ճապոնական բանակը գրավել է Պուսան և Տոննէ ամրոցները։

1659 - Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը հրաժարական է տվել։

1787 - Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ հավաքվել է սահմանադրական Կոնվետ, որպեսի մշակի ԱՄՆ-ի սահմանադրությունը։

1829 - Լոնդոնում կայացել է Մենդելսոնի «Առաջին սիմֆոնիայի» պրեմերան։

1869 - բացվել է Վիեննայի օպերայի շենքը։

1889 - ծնվել է ռուս և ամերիկացի ավիակոնստրուկտոր, գիտնական, գյուտարար, առաջին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան ուղղաթիռների կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին։

1892 - ծնվել է հարավսլավ քաղաքական գործիչ, 1953 թվականից Հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոն։

1895 - Օսկար Ուայդը լոնդոնյան դատարանի կողմից դատապարտվել է երկու տարով՝ «անբարոյական վարմունքի» համար, որն է կապը տղամարդու հետ։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիտվիա են մտել և ամրացել գերմանական զորքերը։

1946 - հայտարարվել է Հորդանանի անկախությունը Անգլիայից։

1957 - բացվել է ԽՍՀՄ-ի ամենամեծ հյուրանոցը՝ «Ուկրաինան»։

1963 - աֆրիկական երկրների Ադիս-Աբեբայում կայացած 1-ին համաժողովում ստեղծվել է Աֆրիկական միության կազմակերպությունը։

1971 - ծնվել է ռուս երգչուհի, Ալլա Պուգաչովայի դուստր Կրիստինա Օրբակայտեն։

2002 - Թայվանի նեղուցի շրջանում վթարվել է Բոինգ-747 ինքնաթիռը, զոհվել է 225 մարդ։

2009 - տեղի է ունեցել ենթադրվող ատոմային պայթյուն Հյուսիսային Կորեայում։

2014 - վախճանվել է լեհ ռազմական և պետական գործիչ Վոյցեխ Յարուզելսկին։

2020 - ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը ամբողջ երկրով մեկ բերել է հակառասիստական անկարգությունների և ցույցերի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»
Ամենադիտված